Պահանջում ենք անհապաղ դադարեցնել այս անօրինական գործընթացը և պատասխան տալ օրենքի առաջ. Տեր Օրշին
Հրապարակումներ
Այսօր կատարվածը հերթական ապացույցն է, որ դավաճան ու հայրենավաճառ իշխանությունը պատրաստ է ոտնահարել օրենքն ու բարոյականության վերջին սահմանները։ Վեհափառ Հայրապետի դեմ ապօրինի և ակնհայտ կեղծ մեղադրանքներով քրեական գործ հարուցելը քաղաքական հաշվեհարդար է՝ թելադրված անձնական վրեժխնդրությամբ ու խղճուկ հաշվարկներով։
Սա խայտառակություն է պետականության համար։ Երկրի ղեկավարի հրահանգով արդարադատությունը վերածվել է գործիքի՝ լռեցնելու և վարկաբեկելու նրանց, ովքեր չեն խոնարհվում իշխանական քմահաճույքների առաջ։
Այս վարքագիծը ոչ միայն ամոթալի է, այլև վտանգավոր՝ խարխլելով պետական ինստիտուտների նկատմամբ վստահությունը։
Հայաստանի արժանապատվությունը սակարկության առարկա չէ։ Ոչ ոք իրավունք չունի սեփական աթոռը պահելու համար երկիրը դարձնել քաղաքական հետապնդումների և ազգային նվաստացման հարթակ։ Պահանջում ենք անհապաղ դադարեցնել այս անօրինական գործընթացը և պատասխան տալ օրենքի առաջ։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին