Վեհափառ Տեր, Ձեր զավակները միշտ ձեր կողքին են. Տեր Մանուկ քահանա Զեյնալյան
Հրապարակումներ
Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն իր զորակցություն է հայտնել Վեհափառ Հայրապետին.
«Վեհափառ Տեր, Ձեր զավակները միշտ ձեր կողքին են՝ աղոթքով, հավատքով ու համբերությամբ զինված։
Մենք կանգնած ենք Ձեր կողքին ոչ միայն խոսքով, այլ սրտի խորքից՝ որպես Ձեր հոգևոր ընտանիք, որը չի լքում իր Հայրապետին ո՛չ փորձության, ո՛չ նեղության պահին։
Ձեր աղոթքն ու հայրական օրհնությունը մեր ուժն են, իսկ Ձեր հաստատուն ընթացքը՝ մեր քաջալերությունը։
Թող Տերը զորացնի Ձեզ, հաստատուն պահի Ձեր սուրբ գահը և Ձեր միջոցով խաղաղություն ու զորություն պարգևի մեր Սուրբ Եկեղեցուն և հավատավոր ժողովրդին։
Մենք Ձեր կողքին ենք՝ միշտ, մինչև վերջ, հավատքով՝ ամուր, սիրով՝ անխախտ, և հույսով՝ անսասան»։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին