Եկեղեցին մեզ համար գաղափար չէ, այլ ապրող Մարմին, որի ցավն ու պատիվը նաև մերն են․ Տեր Նարեկ
Հրապարակումներ
Վեհափառին զորավիգ լինելը հավատացյալի ներքին ուխտն է իր Եկեղեցու հետ․ դա հնազանդության, աղոթքի և պատասխանատվության կենդանի դրսևորումն է, այս մասին գրել է Տեր Նարեկ քահանա Սարգսյանը։
«Երբ կանգնում ենք մեր Հայրապետի կողքին ոչ թե խոսքով միայն, այլ սրտի հավատարմությամբ, ապա վկայում ենք, որ Եկեղեցին մեզ համար գաղափար չէ, այլ ապրող Մարմին, որի ցավն ու պատիվը նաև մերն են։
Ուստի բոլորիս սրտի և հոգու պարտքն է հիմա հաղթանակելու պաշտպանելով ամենքիս հավատի օրրանը` Մայր Աթոռը իր առաքելաշավիղ Գահակալով։
Աստված էլ ավելի զորացնի Վեհափառ Տեր, Աստված օգնական։
Վասն հաւատոյ վասն հայրենեաց…»,- նշել է Տեր Հայրը։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին