Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

Գոռ Սուջյանն ու պրոդյուսերն այլևս չեն համագործակցում

Հասարակություն

Այս օրերին, երբ բոլորն ուրախությամբ ողջունում են Գոռ Սուջյանին մեր երկիրը «Եվրատեսիլ 2013»-ին ներկայացնելու համար, առնվազն տարօրինակ է «Դորիանս» խմբի պրոդյուսեր Վահագն Գևորգյանի՝ հայտնի հեռուստառադիոհաղորդավարուհի Լուլուի ամուսնու լռությունը: Ակնհայտ էր, «Դորիանսի» և պրոդյուսերի միջև սև կատու է անցել, որի մասին որևէ հայտարարություն տարածել կողմերից որևէ մեկը չի շտապել:

Սակայն, ի տարբերություն սույն խմբի և պրոդյուսերի, հայտարարությամբ շտապել է հանդես գալ Վահագնի կինը՝ Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրելով. «Ես լուռ հետևում էի իրադարձություններին ու չէի էլ պատրաստվում արձագանքել, բայց հաշվի առնելով անհամար շնորհավորական նամակներն ու իմ լռությունը չընկալելու գործոնը՝ որոշեցի հատ առ հատ բոլոր նամակներին պատասխանելու փոխարեն՝ գրել այստեղ և թեման փակել: Շնորհակալ եմ բոլոր բարի խոսքերի համար: Այո, այսօր տեսնելով համընդհանուր ուրախությունը՝ վայելում ենք մեր աշխատանքի արդյունքը: Երբ տարիներ առաջ ամուսինս բացահայտեց Գոռ Սուջյանին և ոգևորված եկավ ու հայտնեց, որ ամեն ինչ անելու է այդ տղային հայտնի դարձնելու համար, ու ես էլ պետք է օգնեմ իրեն այդ հարցում ինչով կարող եմ: Մնաց հավատարիմ այդ խոստմանը ու ստեղծեց խումբ, որն այսօր ամենահայտնին ու ամենապահանջվածն է: Թեև մենք այսօր Դորիանսի կողքին չենք, բայց վայելում ենք մեր տքնաջան աշխատանքի արդյունքը... Ես մաղթում եմ Գոռին հաջողություն, քանի որ ցանկանում եմ, որ ամուսնուս անխոնջ աշխատանքն ունենա իր արդյունքը... Գոնե ես գիտեմ՝ դա ինչ է նրան արժեցել... Նրա միակ նպատակը եղել է Գոռին տեսնել աշխարհի ամենամեծ բեմերում, և ես ուզում եմ, որ նրա նպատակն իրականանա՝ անկախ ամեն ինչից»,- գրել է Լուլուն: 

Մենք չսահմանափակվեցինք Լուլուի գրառմամբ ու խոսեցինք նախ՝ Գոռի, ապա՝ Վահագն Գևորգյանի հետ: Գոռը esyes.am-ի հետ զրույցում նշեց, որ խմբի համագործակցությունը պրոդյուսերի հետ իսկապես դադարեցվել է: «Արդեն մեկ ամիս է՝ չենք աշխատում Վահագնի հետ. որոշ գործնական խնդիրներ են եղել, որոնք չարժե հրապարակել,- ասաց Գոռն ու հավելեց, որ իրենք չեն վիճել, պարզապես որոշել են այլևս չհամագործացել:- Մեր աշխատանքն ընկերական է եղել, Վահագնը օգնել է մեզ ու հասցրել այնտեղ, որտեղ այժմ գտնվում ենք»:

Գոռի փոխանցմամբ՝ իրենք Վահագնի հետ պայմանագիր չեն ունեցել, և այժմ «Դորիանսի» անդամներն են ղեկավարում իրենց աշխատանքը: Ըստ նրա՝ առաջիկայում, բայց արդեն արտերկրում իրենք կաշխատեն նոր պրոդյուսերի հետ:

Վահագն Գևորգյանը, չցանկանալով մանրամասնել իրենց հարաբերությունների խզման իրական պատճառները, միայն ասաց. «Բնականաբար խնդիրներ են եղել, որոնք չեմ ուզում պատմել. դրանք ինձ համար են»: Վահանգնից տեղեկացանք նաև, որ չի շփվում տղաների հետ:
Հիշեցնենք, որ «Դորիանսի» և պրոդյուսեր Վահագն Գևորգյանի համագործակցությունը սկսվել էր 4.5 տարի առաջ՝ խմբի ստեղծման օրվանից:
 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված