«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը հերթական խոստումն է տվել կոնդեցիներին
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ կոնդեցիները ՀՀ նախագահի նստավայրի մոտ օրերս հանդիպել են Սերժ Սարգսյանին:
«Կանգնած սպասում էինք: Նա հանգիստ մոտեցավ մեզ ու անմիջապես ասաց, թե ինչու եք ձեզ նեղություն տվել ու այս ցրտին,
քամուն եկել, կանգնել, ինձ եք սպասում: Չէ՞ որ ես խոստացել եմ, որ ձեզ համար ամեն ինչ անելու եմ, որ դուք ձեր տները ունենաք: Մենք էլ նրան ասացինք՝ ախր Դուք վաղուց եք խոստացել, բայց մինչև հիմա նորություն չկա, ոչ մի փոփոխություն չկա, ինչպե՞ս վստահ լինենք, որ Ձեր խոստումը կկատարեք: Սարգսյանը խոստացավ, որ լրջորեն զբաղվելու է մեզանովե,-«Ժողովուրդ»-ին պատմեց կոնդեցի 45-ամյա Սուրիկը: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը դեռ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր կոնդեցիներին նույն խոստումը տվել: Ու ընդհանրապես, 5 տարի է՝ ինչ Կոնդի 200 ընտանիք վարձով է ապրում: Նրանց համար նախատեսված շենքի շինարարական աշխատանքներն էլ դադարեցված են:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին