«168 ժամ». Անդրիաս Ղուկասյանի հացադուլը առավելագույնը կարող է կարեկցանք առաջացնել
Հայկական Մամուլ
Այսօր չորրորդ օրն է, ինչ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել: «168 ժամ»-ը գրում է, որ
խոսելով հացադուլավոր թեկնածուի մասին՝ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը երեկ ասել է, թե հասարակությունը շատ վատ է վերաբերվում նման քայլի գնացած մարդկանց: «Քաղաքական պայքարի մեջ այս քայլը չի ողջունվում: Մենք այն յուրօրինակ ազգերից ենք, որ կարող ենք նման հացադուլ հայտարարել՝ առանց գաղափարի: Որովհետև այս քայլին գնում են, երբ պատրաստ են սովամահ լինել սկզբունքների համար: Իսկ մեզ մոտ սովամահ լինող հացադուլավոր դեռ չի եղել: Հիշո՞ւմ եք, ոչ Ստամբոլցյանը, ոչ Րաֆֆի Հովհաննիսյանը... Դա պարզապես էպատաժային, ցուցադրական արարք է, որն առավելագույնը կարող է կարեկցանք առաջացնել որոշ սրտաճմլիկ ընտրողների՝ հիմնականում կանանց մոտ»,- ավելացրել է Ահարոն Ադիբեկյանը:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին