«Հայկական ժամանակ». Վարորդները երեկ նախապատրաստվում էին գործադուլի
Հայկական Մամուլ
Պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի անվան հետ կապվող Երևանի թիվ 33 ավտոբուսային երթուղու վարորդները երեկ
նախապատրաստվում էին գործադուլի: «Հայկական ժամանակ»-ի թղթակցին ասել էին, որ այսօր հրաժարվելու են երթուղի դուրս գալ: Վարորդները, այսպիսով, իրենց անհնազանդությունն էին հայտնում ղեկավարության կողմից «օրվա պլանը» երեք հազար դրամով ավելացնելու որոշմանը: Օրվա վերջում, սակայն, թերթը տեղեկացավ, որ գործադուլը չի կայանա, քանի որ «գծի տերերը» զիջումների են գնացել. մինչև փետրվարի 13-ը վարորդների վրա դրված պլանը չի փոխվի:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին