Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը 

Անհրաժեշտ է ամեն կերպ քաջալերել ուսուցչի առաքինի նկարագիրը․ Բագրատ Սրբազան

Հրապարակումներ

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի բանտային առաջին հայեցեկարգային գրությունը կրթության մասին է

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿ Է

Նախաբան

Ինչպես խոստացել էի, ձեզ եմ ներկայացնում իմ մտածումներն ու պատկերացումները մեր հանրային կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ` հիմնված հոգևոր ընկալման, մեր հայրերի դարավոր փորձառության, Աստվածաշնչի իմաստնության վրա` որպես Հոգևոր Հայաստանի կամ «Ավետյաց Երկրի» տեսիլքը:

Այսու, նկատի ունենալով այն հանգամանքը, թե որքա՜ն կարևոր է ամբողջական կրթությունը, դաստիարակությունը և թե ինչպիսի՜ նշանակություն ունի այն ազգի և պետության առաջընթացի գործում, անհրաժեշտ համարեցի մեր խորհրդածություններն սկսել հենց կրթությունից:

Միևնույն ժամանակ հաշվի առնելով նյութի ահռելի ծավալը և իմ սահմանափակ հնարավորությունները, այն կներկայացնեմ դրույթների տեսքով, երբեմն երբեմն որոշ համառոտ մեկնաբանություններով:

Նշեմ նաև, որ հստակ ենթակետերով չեմ անդրադարձել սփյուռքյան իրականությանը, նախ, որովհետև այս ամբողջ հայեցակարգային մոտեցումը վերաբերում է սփյուռքյան մեր գաղթօջախներին ևս` անշուշտ հաշվի առնելով տեղական պահանջներն ու կարիքները, և երկրորդ` սփյուռքին` որպես ուրույն և չափազանց կարևոր թեմա, կանդրադառնանք առանձին բաժնով:

Ա. ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է ԵՎ ԱՌԱՔԻՆԻ ՄԱՐԴ ԿԵՐՏԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Բազմիցս անդրադարձել եմ, որ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է և ԱՌԱՔԻՆԻ ՄԱՐԴ ԿԵՐՏԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ, որը հատկապես մեզ համար սրբագործված է որպես սկզբունք Աստվածաշնչյան հայերեն թարգմանության առաջին իսկ տողով. «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Առակ. Ա:2), և որը որպես մեկնաբանված սկզբունք արտահայտվել է Եղիշե վարդապետի բանաձևային դրույթով. «Բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում անուսումնությունից… Լավ է կույր լինել աչքով, քան մտքով»:

Այն ոչ միայն գիտելիք ձեռք բերելու, այլև և հատկապես դաստիարակության, ավանդի շարունակականության, հիշողության, պատկանելության և ինքնության ճանաչողության առաքելությունն է (տե’ս Սիրաք Զ:18-37), որովհետև «գիտությունն առանց առաքինության գործերի և առաքինությունն առանց գիտության թերի է բարիքներից և ոչ կատարյալ» (Սբ Ներսես Շնորհալի):

ա) Մեր համոզմամբ կրթադաստիարակությունը որպես գործընթաց պետք է սկիզբ առնի երեխայի մանկապարտեզի տարիքից` ընտանիքում առաջին իսկ քայլերին զուգահեռ` որպես մանկապարտեզա-դպրոցա-ԲՈՒՀ արժեհամակարգային շղթայի առաջնային օղակը:

բ) Այս շղթան պետք է զարգանա հաջորդական շարունակության հստակ տրամաբանությամբ` հատուկ և մանրակրկիտ համակարգված մեկ ամբողջական ծրագրով:

գ) Այս ամբողջական համակարգը պետք է կառուցված լինի հետևյալ յոթ սկզբունքների վրա.

ա. Աստվածասիրություն

բ. Հայաստանակենտրոնություն

գ. Հայրենատիրություն

դ. Առաջնորդություն (ճշմարտություն, արդարություն)

ե. Ծառայասիրություն

զ. Ստեղծագործականություն (քննական միտք)

է. Պատասխանատվություն

դ) կրթությունը և դաստիարակությունը եռամի ամբողջական զարգացման և զարգացող ընթացք է` ՀՈԳԻ, ՄԻՏՔ և ՄԱՐՄԻՆ: Հետևաբար, ողջ համակարգը սկզբից մինչև վերջ պետք է հիմնված լինի այս անքակտելի սկզբունքի վրա` ՀՈԳԵՎՈՐ, ՄՏԱՎՈՐ և ՌԱԶՄԱՄԱՐԶԱԿԱՆ պատրաստությամբ պայմանավորված և իրականացված (այս մոդելը հաջողությամբ կիրառվել և կարելի է ասել` փորձաքննություն է անցել Տավուշի թեմում «ՏաՈւժ» դպրոցների հիմնումով):

ե) Քրիստոնեական (ոչ թե քրիտոնեականի) ուսուցումը որպես հենք և սկզբունք հիմնաքարային է, քանզի այն.

ա. ճշմարտության և արդարության,

բ. հոգևոր-բարոյական կատարելագործման,

գ. պատվի և արժանապատվության,

դ. ազատության,

ե. պատասխանատվության գիտակցության,

ուսուցման և կիրառության մասին է:

զ) Քրիստոնեական կրթադաստիարակության կարևորագույն առանձնահատկությունը անհատապաշտության և եսապաշտության մերժումն է և ազգային, հանրային, համայնքային կյանքում, ինչպես նաև միջազգային հարաբերություններում և հարթակներում պատասխանատվության և պարտավորությունների շեշտադրումն ու դրսևորումն է:

է) Ուսումնառության տարեշրջանի առանձնահատուկ բաղադրիչը պետք է լինի ուսումնամարզական ճամբարների ստեղծումն ու իրականացումը հատուկ ծրագրով: Միաժամանակ անհրաժեշտ է հնարավորություն ստեղծել պատանիների և երիտասարդների համար` մասնակցելու միջազգային լավագույն փորձ ունեցող ճամբարների` ըստ համապատասխան կրթական նախասիրությունների և ուղղությունների:

Բ. ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՄԲՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Կրթության ամբողջականության կարևոր բաղադրիչներ են գիտությունն ու մշակույթը` որպես ընդհանուր կրթադաստիարակչական առաքելություն:

ա) Այս ամբողջականությունն ազգային և հոգևոր ինքնության ճանաչողության, գնահատման, պահպանման և զարգացման կարևորագույն արժեք է:

բ) Հիշողությունը և շարունակականությունը կրթության, գիտության և մշակույթի ամրապնդման և զարգացման առանցքային եզրաշերտն է:

Գ. ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ

ա) Կրթությունը չափազանց կարևոր է ոչ միայն ուրույն մշակութային և քաղաքակրթական միջավայր ձևավորելու, այլև արտաքին քաղաքակրթական միջավայրերից եկող հոսանքները զսպելու առումով:

բ) Սա չի նշանակում` մերժել համաշխարհային կրթամշակութային զարգացման միտումները, այլ ընդհակառակը` արժևորելով ներմշակութայնացնել, տեղայնացնել և ներդնել հայկական միջավայրում` հարազատ ազգային-քրիստոնեական նկարագրին:

գ) Հայ ժողովրդի կրթության և հոգևոր գիտակցության լեզուն հայոց լեզուն է:

դ) Հայոց լեզվի խրախուսումը, տիրապետումը, անաղարտ հայերենի կիրառությունը և հարազատ մտածողության ձևավորումը խարիսխն է հայ ինքնության և մշակույթի: Այդուհանդերձ միաժամանակ անհրաժեշտ է ողջունել և քաջալերելով օտար լեզուների իմացությունն ու կիրառությունը:

ե) Հայ Եկեղեցու ծիսական-տոնական կյանքը, հատկապես Սուրբ Պատարագը` իր հեգևոր փրկչական խորհրդով հանդերձ, հիշողության փոխանցումն է, սերունդների միջև անցյալի և ներկայի անքակտելի հանգույցն է` միտված ապագային:

Դ. ՈՒՍՈՒՑԻՉԸ ՈՐՊԵՍ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ

ա) Կրթության առաքելության մեջ առանցքային է ուսուցչի դերը` որպես բարձրագույն հեղինակություն:

բ) Ուսուցիչը ոչ միայն դասատվություն կատարող և գիտելիք փոխանցող է, այլ առաքինության և բարոյականության դաստիարակ ու առաջնորդ է:

գ) Անհրաժեշտ է ամեն կերպ քաջալերել ուսուցչի առաքինի նկարագիրը, խոսքի և գործի համապատասխանությունը, արժանապատիվ նյութական բարեկեցության հնարավորությունը:

դ) Հատուկ ուշադրության են արժանի ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները` ուսուցչի դերն ու կերպարը և աշակերտի դերն ու պատասխանատվությունը. «Հանդիմանի’ր, սաստի’ր, հորդորի’ր մեծ համբերությամբ և ուսուցանելով… ծառայությունդ հասցրու իր ավարտին» (Բ Տիմ. Դ:2-5) և «Որդյա’կ, եթե ցանկանաս, կդաստիարակվես… քո ոտքը դիր նրա կապանքների մեջ և քո պարանոցը նրա շղթաների մեջ…» (Սիրաք Զ:33,24-32)

ե) Համակարգը պետք է ծառայի.

ա. ուսուցիչ-աշակերտ առողջ հարաբերությանը,

բ. առաքինի մարդ կերտելու առաքելությանը,

գ. ուսումնական ծրագրերի զարգացմանը,

դ. կրթության մատչելիությանն ու հասանելիությանը,

ե. ուսումնատյացության անհանդուրժելիությանը,

զ. ուսումնատենչ աշակերտների խրախուսմանը,

է. ոչ թե աշակերտապաշտ, այլ աշակերտահենք սկզբունքին:

Ե. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

ա) Կրթության իրավունք ունեն բոլորը` անկախ տնտեսական կարողությունից, սոցիալական դիրքից և էթնիկ պատկանելությունից:

բ) Ներառական կրթության իրականացում հաշմանդամություն կամ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար (բռնությունների ենթարկվող, աշխատող, տեղահանված, հակամարտությունների կամ այլ ճանապարհով լքված կամ որբացած երեխաներ և այլն):

գ) Հատուկ ծրագրերի մշակում ազգային փոքրամասնությունների երեխաների համար:

դ) Բոլոր երեխաների`

ա. կրթական կարիքների հավասար գնահատում,

բ. կրթական քաղաքականության տևական վերանայում ըստ կարիքների,

գ. ուսումնական և մշակութային միջոցառումներին ներգրավվածություն,

դ. ուսումնական գործընթացներում առկա խոչընդոտների վերացում,

ե. կրթության իրավունքի պաշտպանություն և հարգանք,

զ. դպրոցի դերի կարևորում և պայմանների բարելավում:

ե) Ընտանիքը արժեքների կերտման, առաքինի կյանքի ընկալումների ամրապնդման և հանրային կյանքի առողջության սկզբնական և հիմնական միջավայրն ու մանրապատկերն է` պայմանավորված ներդաշնակությամբ, նվիրումով և սիրով:

զ) Եկեղեցին հոգևոր-բարոյական այն ամրոցն է, որը մեծագույն միջավայր է ոչ միայն ինքնության պահպանման, այլև վեհագույն գաղափարների փոխանցման և ամրապնդման` միևնույն ժամանակ նպաստելով ներընտանեկան առողջ հարաբերությունների ձևավորմանը, ծառայելով անձի և հանրության լավագույն շահին:

Զ. ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ա) Կրթությունը հանրային կամ համայնքային հասկացություն է և ոչ անհատական:

բ) Պետությունը կրթության իրական և խորքային զարգացման հիմնական դերակատարն է` ազգային-քրիստոնեական հենքի վրա` հաշվի առնելով նաև միջազգային հաջողված փորձը:

գ) Պետության պարտավորությունն ու պատասխանատվությունն է`

ա. երիտասարդ մասնագետների պատրաստությունը,

բ. մանկավարժության խրախուսումը, նոր մանկավարժների պատրաստման գործընթացները` արձագանքելով աշակերտության սպասումներին և զարգացման պահանջներին,

գ. ուսուցիչների վերապատրաստությունը, վերապատրաստության արդյունավետության չափանիշների վերանայումը,

դ. ուսուցիչների համար պատշաճ հնարավորությունների և տնտեսական պայմանների ստեղծումը,

ե. դպրոցից արատավոր երևույթների դուրս մղումը,

զ. դասագրքերի շարունակական բարելավումը,

է. որակի ապահովումը,

ը. ծնողների ներգրավվածությունը և բայց պատշաճ հեռավորության ապահովումը:

դ) Հանրային կրթության և դաստիարակության կարևոր միջավայր են ընտանիքը, դպրոցը և եկեղեցին:

Է. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ

 

ա) Դասախոսի հեղինակության կարևորում և առանցքային դերակատարման շեշտադրում:

Համակարգը պետք է հստակ խրախուսանք սահմանի այն դասախոսների նկատմամբ, ովքեր բարձրագույն պատասխանատվությամբ են իրականացնում իրենց առաքելությունը` ուսուցանածի և գործի համապատասխանությամբ:

բ) Ակադեմիական ազատության և համակարգի անկախության խրախուսում` զերծ որևէ քաղաքական ազդեցությունից:

գ) ԲՈՒՀ-ը պետք է կայանա և գործի իր ընտրած կրթական քաղաքականությամբ, միջբուհական միջավայրում ազատ մրցակցությամբ և ոչ թե հրահանգչական միջոցներով:

դ) Համակարգը պետք է ծառայի քննական մտածողության զարգացմանը, առավել քան սոսկ կայական (ստատիկ) գիտելիքի սպառումը:

ե) Արժևորել ուսանողի կարևոր դերը` որպես ուսուցման գործընթացի գործուն մասնակցի և բարձր արժեքներ կրողի` ներառելով նաև բուհական կյանքի կառավարման համակարգում:

զ) Պետական կառույցները կորչված են անվճար ուսուցում ապահովել`

ա. շնորհալի և սոցիալապես անապահով երեխաների,

բ. սահմանամերձ բնակավայրերի երեխաների,

գ. բազմազավակ ընտանիքների երեխաների,

դ. Հայրենիքի համար իրենց կյանքն ընծայած ընտանիքների երեխաների,

ե. մարտական գործողությունների մասնակցած երիտասարդների,

զ. Հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած երիտասարդների

համար:

է) Պետական և մասնավոր մարմինների և կառույցների համագործակցության իրական հարաբերությունների զարգացում և խորացում ապահովելով`

ա. կրթության և գիտության զարգացումը համակարգված և երկարատև ներդրումներով,

բ. համակարգային համագործակցությունը ուսանողների և աշխատաշուկայի միջև,

գ. հնարավորության ստեղծումը երիտասարդության հետագա ներգրավվածության համար գիտամտավոր, պետական կառավարման, տնտեսական և այլ ոլորտների զարգացման գործընթացներում,

դ. մրցակցության բարձրացմամբ` տեղական և միջազգային հարթակներում կրթական և գիտական համաշխարհային ընտանիքում ներգրավվածությունը,

ե. ժամանակակից միջոցների ներգրավումը, հասանելիությունը միջազգային գիտակրթական հաստատություններին, մասնակցությունը համաժողովների, գիտաժողովների, նորարարական փորձարարական միջոցառումների,

զ. բարձրագույն հեղինակություն ունեցող միջազգային ԲՈՒՀ-երում կրթություն ստանալու հնարավորությունը:

Ը. ԱՄՓՈՓՈՒՄ

 

Կրթությունը ոչ միայն հանրային առողջության հիմքն է, այլև հանրային կյանքի բոլոր ոլորտների սպասավորը և մատակարարը:

Հետևաբար, կրթադաստիարակչական ամբողջական քաղաքականությունը չի կարող մշակվել ըստ օրվա իշխանության սահմանափակ պատկերացումների` ծառայելով տվյալ պահի քաղաքական շահի սպասարկմանը: Այն պետք է կրի պետական զարգացման բարձր և երկարաժամկետ տեսիլքը` արմատավորված կրթության համակարգված ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅԱՆ, ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ, ԱԶԳԱՅԻՆ ՆԿԱՐԱԳՐԻ, ԵՐԱԶՆԵՐԻ, ԻՂՁԵՐԻ, ՁԳՏՈՒՄՆԵՐԻ և ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐԺԵՔԱՅԻՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ:

«Որդյա’կ, ուսում փնտրիր քո մանկությունից և մինչև ծերություն իմաստություն պիտի գտնես» (Սիրաք Զ:18):

Շարունակելի…

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

09.02.2026

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
Ամենադիտված