«ՉԻ». «Ռոսգոսստրախ Արմենիան» գնել է կամ «Գարանտ Ինշուրանսը», կամ էլ «Ինգո Արմենիան»
Հայկական Մամուլ
«ՉԻ» տեղեկություններով` «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունը, որը համարվում է Հայաստանի ապահովագրական շուկայի առաջատար և միաժամանակ՝ Ռուսաստանի պետական ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, գնել է մեկ այլ ապահովագրական գործող ընկերություն: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ «Ռոսգոսստրախ Արմենիան» գնել է կամ «Գարանտ Ինշուրանսը», կամ էլ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություններից որևէ մեկը: Թերթը նկատում է, որ «Գարանտ Ինշուրանսի» սեփականատերը ԱԺ`ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն է, իսկ «Ինգո Արմենիայի» սեփականատերը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն է:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին