«Ժողովուրդ». Մհեր Սեդրակյանի գազալցակայանում վարորդները չաեվո՞ են ուզում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը երեկ ահազանգ է ստացել այն մասին, որ էրեբունու թաղապետարանի դիմացի գազալցակայանում, որը պատկանում է Աժ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանին (Թոխմախի Մհեր), վարորդները «բունտ» են արել: Բանն այն է, որ գազալցակայանում բոլոր հաճախորդներին պարտադրում են տալ հավելյալ 500 դրամ պատճառաբանելով, թե դա «թեյավճար» է:
«Բայց թեյավճարը տալիս են կամովին' այդ աշխատանքն արած մարդուն: Եթե հիմա գազը լիցքավորվում է ավտոմատ, ո՞ւմ է հասնում իմ տված 500 դրամը»,- դժգոհել է խմբագրություն զանգահարած քաղաքացին:
Թերթը փորձել է այս առիթով պարզաբանումներ ստանալ Մհեր Սեդրակյանից, սակայն նրա հեռախոսին պատասխանել է օգնական ներկայացած Սերգեյ Բաղդասարյանը. «Հիմա որ մեկը հանում ու չաեվո է տալիս, ի՞նչ անեն, հրաժարվե՞ն: Տենց բան չկա, որ պահանջեն, էտի աբսուրդ ա: էտի ում մտքով անցնում ա, հանում, չաեվո են տալիս: Եթե պահանջեն, ուրեմն տենց մարդուն կբռնենք ու կհեռացնենք աշխատանքից»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին