Պենտագոնը թույլատրել է կանանց մասնակցել ռազմական գործողություններին
ԱՄՆ
Ոչ պաշտոնական տվյալներով՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան որոշել է չեղյալ հայտարարել ռազմական ստորաբաժանումներում կանանց ծառայելու վրա դրված արգելքը: Ինչպես տեղեկացնում է France-24-ը, իր աղբյուրները հայտնում են, որ մոտ ժամանակներս Պենտագոնը պաշտոնապես կհայտարարի ճակատում կանանց ծառայության թույլտվության մասին:
Գերատեսչության ղեկավարությանն արված կոչերը՝ հանել արգելքը, հիմնավորվում են այն հանգամանքով, որ դա առաջին հերթին կանանց իրավունքների ոտնահարում է և սահմանափակում է նրանց մասնագիտական ինքնահաստատման գործընթացը: Բացի այդ, Աֆղանստանում և Իրաքում, ուր փաստացիորեն չկա ճակատային գիծ, զինծառայող կանայք տղամարդկանց հետ հավասար հարձակման թիրախ են դառնում տեղի գրոհայինների համար:
Չնայած ընդհանուր վճռորոշ տրամադրվածությանը, շատ հրամանատարներ թերահավատությամբ են վերաբերվում այդ գաղափարին, կարծելով, որ նորակոչիկ կանանց մեծամասնությունը պարզապես չի դիմանա հոգեբանական ծանրաբեռնվածությանը և չի հաղթահարի ֆիզիկական նորմատիվները, որոնք չեն փոխվում՝ անկախ զինվորի սեռից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)