Սա ակնհայտ ադրբեջանական ֆեյք էջ է․ Տաթևիկ Հայրապետյան
Հրապարակումներ
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի գրառումը.
«Հարգելի հետևորդներ, եթե այս էջը ձեր աչքով ընկնի, իմացեք՝ սա ակնհայտ ադրբեջանական ֆեյք էջ է։ Ճիշտ է, որոշ գրածներ շատ նման են ՔՊ-ական քարոզչաթեզերին, բայց դա կապ չունի․ ոճը հակառակորդինն է։ Սա ադրբեջանական տեղեկատվական արշավի մաս է, դրված է գովազդի վրա, և թիրախում մեր հանրությունն է։
Ասեմ ավելին՝ վերջին շրջանում ադրբեջանցիները հայկական ազգանուններով էջեր են բացում և հենց գերիների թեմայով բազմաթիվ վտանգավոր մեկնաբանություններ գրում՝ հրահրելով ատելություն սոցցանցային տիրույթում։
Իհարկե, նման հարցերով պետք է զբաղվեն համապատասխան գերատեսչությունները, բայց նրանք անգամ Երևանի կենտրոնում վիդեոներ նկարող ադրբեջանցու մասին ասելիք չունեն, ուր մնաց խոսեն սոցցանցային պայքարից։
Եղեք զգոն, ուշադիր, ստուգեք, թե ովքեր են մեկնաբանություն գրողները, ու մի՛ տրվեք հակառակորդի տեղեկատվական սադրանքներին»։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը