Բացահայտվել է Վենեսուելայի քաղաքական գործիչների մահափորձի դավադրությունը
Աշխարհ
Վենեսուելայում բացահայտվել է Հուգո Չավեսի կառավարության ղեկավարների նկատմամբ սպանության դավադրությունը: Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն նշել է, որ կառավարությունն իր և Ազգային ժողովի նախագահ Դիոսդադո Կաբելայի սպանության դավադրության փաստեր ունի: Այս մասին նշել է անգլիական Express պարբերականը:
«Մի քանի շաբաթ շարունակ մենք հետապնդում էինք մի խմբի, որը ներթափանցել էր երկիր և պատրաստում էր իմ և ԱԺ նախագահի սպանությունը»,-ասել է նա և ավելացրել, որ ինքը Նավթի նախարար Ռաֆայել Ռամիրեսի հետ մեկնելու է Կուբա, որտեղ վիրաբուժությունից հետո բուժվում էր Հուգո Չավեսը: Սակայն Մադուրոն չի մանրամասնել, թե ովքեր են եղել մահափորձ կազմակերպողները կամ այն, թե ձերբակալվածներ կան, թե՝ ոչ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)