Մեծաթիվ ոստիկանական ուժեր՝ Վաղարշապատում. ինչ են փնտրում իրավապահները (տեսանյութ)
Հրապարակումներ«Իշխանություն»-ը գրում է․ ««Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի մեկ տասնյակից ավել հասցներում խուզարկություն են իրականացրել՝ ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու նպատակով: Մեր տեղեկություններով՝ խուզարկություններն իրականացվել են հիմնականում այն անձանց տներում, ովքեր մտերիմ են կամ կապ ունեն քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ:
Մեր նկարահանման ժամանակ մեծաթիվ ոստիկանական ուժեր էին կենտրոնացված Վաղարշապատի քննչական բաժնի մոտ: Տեղեկացանք, որ խուզարկությունն ավարտվել է, զորքը վերադառնում է Երևան: ՔԿ-ից «Իշխանությանը» հայտնեցին, որ ձերբակալված անձ այս պահի դրությամբ չկա:
Ավելի վաղ ՆԳՆ-ից հայտնել էին, որ քրեական ոստիկանության ծառայողները Արմավիրի մարզի շուրջ 20 հատվածում, այդ թվում՝ Մերձավանում, խուզարկություններ են իրականացնում»:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը