Շունը տիրոջ մահից հետո ամեն օր եկեղեցի է գնում (լուսանկարներ)
Աշխարհ
Իտալիայում շունը, որի տիրուհին մահացել էր 2 ամիս առաջ, այս ողջ ընթացքում այցելում է այն եկեղեցին, որում կայացել է իր տիրուհու հոգեհանգիստը:
Տոմմի անունով շան տիրուհին Մարիա Մարգարիտա Լոչին է: Այն պահից սկսած, երբ կինը շանը գտել էր իր տան մոտ, շունը դարձել էր նրա ամենահավատարիմ ընկերը ոչ ավել, ոչ պակաս 7 տարի:
Մարիա Լոչին չուներ մոտ ընկերներ, այդ իսկ պատճառով շատ էր կապվել Տոմմիին, անգամ քահանաներին խնդրել էր, որ իր հետ գնար եկեղեցի: Կնոջ մահից հետո էլ շունը շարունակում է գնալ եկեղեցի: Տոմմին միանգամից վազում է եկեղեցի, երբ լսում է եկեղեցու զանգերի ձայնը: Շունը սպսասում է, որ տիրուհին իր հետ եկեղեցուց դուրս կգա:
«Նա մինչև այժմ գալիս է եկեղեցի, անգամ Մարիայի մահից հետո նա համբերությամբ սպասում է խորանի մոտ, առանց աղմկելու, ուղղակի նստում է եկեղեցու մոտ: Նա շատ լավ է իրեն պահում, ոչ մի ձայն չի հանում: Եկեղեցու այցելուներից և ոչ ոք մինչև այժմ չի բողոքել Տոմմիի ներկայությունից»,-պատմել է քահանան՝ Դոնատո Պաննան:





















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)