Միջազգային հանրության կողմից Բաքվի ապակառուցողական քայլերը բացասական արձագանք են ստացել. Էդվարդ Նալբանդյան
ԱՐԽԻՎ
«Ադրբեջանի կողմից հրադարարի պարբերական խախտումները, Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցած սադրիչ գործողությունները լրջորեն վնասել են ԼՂ-ի հիմնահարցի բանակցային գործընթացին, ինչպես նաև վտանգել են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը: Միջազգային հանրության կողմից Բաքվի ապակառուցողական քայլերը բացասական արձագանք են ստացել, օրինակ՝ Սաֆարովի գործարքը, որը միանշանակ դատապարտվեց ամբողջ աշխարհի կողմից»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար էդվարդ Նալբանդյանը՝ ամփոփելով 2012 թվականը:
Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ դրա մասին են վկայում Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը, Լոս-Կաբոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը և Դուբլինում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդին ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը:
ԱԳ նախարարը նկատում է նաև, որ 2012 թվականի ընթացքում շարունակվել է միջազգային ասպարեզում մեր երկրի հեղինակությունն ու դիրքերի ամրապնդումը և տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)