Հնդիկ ակտիվիստները կանանց դանակներ են բաժանում՝ բռնաբարությունից պաշտպանվելու համար
Աշխարհ
Հնդկական Շիվ Սենա աջակողմյան կուսակցության ներկայացուցիչները կանանց դանակներ են բաժանում և նրանց ինքնապաշտպանության հիմունքեր սովորեցնում, որպեսզի նրանք կարողանան պաշտպանվել բռնաբարողներից. փոխանցում է AFP-ն:
Ակտիվիստները սկսել են դանակներ բաժանել Մումբաիում չորեքշաբթի օրն անցած ընդունելությունից հետո: Միայն հնդկական կենտրոնական Մահարաշթրա նահանգում պլանավորվում է 21 հազար դանակ բաժանել:
«Այնպես, ինչպես որ դուք բանջարեղեն եք կտրատում, նույն կերպ կտրե՛ք այն տղամարդու ձեռքը, ով կփորձի ձեզ դիպչե»,-խորհուրդ են տալիս կուսակցության ակտիվիստները:
Կանանց անվտանգության խնդիրը հատկապես սրվել է Հնդկաստանում վերջերս տեղի ունեցող բռնաբարությունների ֆոնի վրա: Հատկապես աղմկալից էր 23-ամյա հնդկուհու խմբակային բռնաբարության դեպքը, որից հետո աղջիկը մահացել էր:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)