Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆ Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել 2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել է Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրները Ռուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. Զելենսկի Արևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ Միրզոյան ԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտում Միրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցեր Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում է 

Պարույր Սևակն ու նրա կանայք

Գիտություն և Մշակույթ

Գրականագետ Ալմաստ Զաքարյանը եղել է Պարույր Սևակի ընտանիքի լավագույն բարեկամը… Եվ նրա հուշերն էլ եզակի են իրենց անկեղծությամբ. Սևակը ներկայանում է իր մարդկային լավ ու վատ կողմերով, թերություններով ու առավելություններով… իր եզակի տեսակով: Հեղինակը գիտակցաբար չի խմբագրել Սևակի կենսագրական ինչ – ինչ կետերը, հասկանալով ու գրելով. «Սևակը կտրականապես դեմ կլիներ իր անձը սրբագրել-սրբացնելուն: Նա լիարյուն-լիակշիռ մարդ էր և ամբողջ էությամբ ատում էր փարիսեցիներին ու փարիսեցիությունը՝ ամեն տեսակի դրսևորումներով»:

Բայց քնքշության հետ միասին Պարույրը Նելլիի հետ խիստ ու պահանջկոտ ծնողներ էին, և, ուսանելի է. Պարույրի երեք որդին էլ մեծացան բանող-աշխատող մարդու հոգեբանությամբ ու վարքով, միանգամայն օտար իրենց հոր անունը օգտագործելու, նրա անունով կյանքից ինչ-ինչ քաշելիքներ կորզելու անվայելությանը … «…»: Նելլին զգաստ հետևում էր երեխաներին, և զանցանքի դեպքում վա՜յ նրանց: Մեկ անգամ սեղանից Նելլիի հեռանալուն պես, երեխաների սենյակում սկսվեց իրարանցում: Ձայնից գնաց և Պարույրը: Քիչ անց վերադարձան Պարույրն առջևից, Նելլին' հետևից, «դատ ու դատաստանը» ավարտած: - Լա՛վ արեց, դեռ քիչ էր,- եղավ Պարույրի տեղեկացրածը.- եթե Պարույր Սևակի երեխաները կոնֆետ ուտեն և թղթերը փողոց շպրտեն, ապա մեկ ուրիշի երեխան էլ կարող է գնալ ու մարդ սպանել …

Սկզբունքն այդ էր, և այդպես էր դաստիարակվել նախ նրա ավագ որդին: Այս անգամ արդեն դաստիարակողը Մայայի (խոսքը Սևակի առաջին կնոջ մասին է) հետ միասին նրա մայրն էր՝ Անահիտ Ավետյանը (դերասան Գրիգոր Ավետյանի եղբոր դուստրը, հայրը' Սեդրակ Ավետյանը, եղել է Ներսիսյան դպրոցի վերջին տեսուչը): Դեռևս Հրաչոյի մանկության տարիներին Պարույրն իրեն երջանիկ էր համարում, որ որդուն մեծացնում է մի այնպիսի կիրթ, ազնիվ ու արդարամիտ կին, որպիսին է Անահիտ Ավետյանը: եթե չեմ սխալվում, նման գրառում ունի օրագրերում, և հետադարձ հայացքով կասկած չունեմ, որ այդ պատկառելի կնոջից Սևակը սովորել-վերցրել է շատ բան, այդ թվում երաժշտության սեր ու գիտելիքներ:

Եվ ահա՛ բախտը, կամ ավելի ճիշտ Պարույրը, Մայայի և Նելլի կողմերի մարդկանց բերել կանգնեցրել էր դեմ-դիմաց, կանգնեցրել էր՝ լինելով նրանց փոխհարաբերությունների ոգին: Սևակը մարդկային հարազատություն ճառագող-տարածող էր, ասես, մոգական ուժով նրան շրջապատող մարդիկ մոտենում, մտերմանում էին միմյանց. այդպես էլ նրա կանայք, նրանց հարազատները' շարժելով շատերի զարմանքը: Այնինչ զարմանալին, անբնականը Պարույրի դեպքում կլիներ հակառակը:

Իր երիտասարդական մտորումները, տրամադրութոյւնները Հրաչոն ավելի կիսում էր Նելլիի, քան հոր հետ: Մայայենց ընտանիքը Նելլիի համար հարազատ օջախ էր, և, եթե պատահում էր նեղանում-խռովում էր Պարույրից, երեխաներին առած չվում էր նրանց տուն: Մի անգամ հեռախոսով կատակեցի. - Հերա՞նց էիր գնացել…

Ծիծաղեց.- Էլ ո՞վ ունեմ…

Հարաբերություններն այդպիսին էին, քանի որ Պարույրը Մայային, նրա ծնորղներին, եղբորը, մյուս արյունակիցներին շարունակում էր վերաբերվել նույն հարազատությամբ:

Ամեն առիթով մեծ հարգանքով էր խոսում նաև Նելլիի հարազատներից. Հորից, որ երկաթուղային բանվոր էր, աշխատավոր, համեստ մարդ. Քրոջից ու քրոջ ամուսնուց, նրանց ազնվությունից ու արդարությունից: Իսկ իր մոր հանդեպ Պարույրի վերաբերմունքից պատմել է Նելլին, երբ նրանց մոտ էինք մոր մահվան առիթով: Մահից մի երկու ամիս առաջ, Նելլիի ծննդյան օրը մայրը եղել էր Երևանում: նելլին անչափ զգացված պատմում էր, թե Պարույրը որպիսի սրտառուչ խոսք է ասել մորը: Կրկնվող շնորհակալություններով Նելլիի համար, հերթով այս ու այս անձնազոհությունների համար, առանձին շնորհակալություն իրեն պարգևած Արմենի, առանձին՝ կորյունի համար … Պատմում էր ու կրկնում.

- Կարելի է զարմանալ, կարծես Պարույրը կանխազգալով հրաժեշտի խոսք էր ասում (հեղինակը նկատի ունի նրանց վաղահաս մահը)… Բայց մորս առանձնապես բան չէր պատահել, ինչպես միշտ վերջին տարիներին, ցավում էր կողքը:

Ամուր, ուժեղ, խելոք ու օժտված անհատականություն էր Նելլին, նրա մեջ չկար քաղքենիական «ցացայության», անբնականության նշույլ: Պատկերային համանվագային, միաժամանակ վերլուծական-զուգորդական երես-աստառով հունցվող-հյուսվող սևակյան դրամատիկ արվեստը զգում-հասկանում էր մեզնից էլ լավ և անկեղծորեն բորբոքվում էր, երբ չէին հասկանում՝ «գրականագետ պրոֆեսորներ»: Այդ գիտակցությամբ էլ պատրաստ էր գնալ ամեն զոհաբերության: Իրոք, անկարելի է մեծագույն սիրով ու հարգանքով չվերաբերվել Նելլիին, նրա հիշատակին՝ քիչ թե շատ ծանոթ լինելով նրանց ապրած դժվարին կյանքին: Եղավ ժամանակ, երբ կենցաղային հոգսերի հոգնած-ձանձրացած՝ ցանկացավ դասեր ունենալ համալսարանում: Թեև Սևակը դեմ էր, հաջողվեց: Բայց շուտով էլ, առանց ծանրացնելու թողեց. – Հնարավոր չէ, Պարույրը գիշերները աշխատում է, արթնանում ուշ՝ սաստիկ հազով, պետք է լինում տաք կաթ, տաք հեղուկ տալ. դե՛պիտի կողքին լինեմ:
Զարմանալի ֆիզիոլոգիա. Պարույրի հազը կրկնվում էր ամեն օր. ըստ երևույթին, նրա անձնականությունը թունոտ ոչինչ չէր ընդունում նաև ֆիզիկապես և օրվա ընդունած նիկոտինն ու երևանյան աղտոտ օդը նույն օրն էլ արտամղում էր՝ կուրծքն ու կոկորդը քրքրելով…

Ա.Զաքարյան «Գրականության և պատմության ընթացքը»

Նյութը՝ Ք.Ա.

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքը
Ամենադիտված