Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է շնորհավորել Սերժ Սարգսյանին
ԱՐԽԻՎ
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր նախընտրական քարոզարշավը: Այսօր ևս նա շրջում է Երևանի Կենտրոն համայնքում, մոտենում քաղաքացիներին և կոչ անում փետրվարի 18-ին չնստել տանը, այլ գնալ ընտրության:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում մամուլում տարածված քննադատություններին, մասնավորապես՝ վարսավիրանոցի հետ կապված քննադատություններին, Հովհաննիսյանը պատասխանել է. «Իրականում նրանք շատ ավելի թույլ են քննադատում»։
Նախագահի թեկնածուն նաև կոչ է անում քննադատողներին ավելի ուժեղ քննադատել, քանի որ նրանք մեր երկրի քաղաքացիներն են և դրա իրավունքն ունեն:
Շրջայցը սկսել է Մոսկովյան 31 հասցեից, թեկնածուն եղել է Երվանդ Քոչարի թանգարանում, Մատենադարանում և ՀՊՃՀ-ի տարածքում:
Այնուհետև Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ պատրաստ է շնորհավորել Սերժ Սարգսյանին, եթե արդար ու թափանցիկ ընտրությունների դեպքում վերջինս ընտրվի ՀՀ նախագահ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)