Սիրիական կործանիչները ռմբակոծել են Դամասկոսի մոտ գտնվող ընդդիմադիրների ճամբարը
ԱՐԽԻՎ
Սիրիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Դամասկոսի մոտ գտնվող ընդդիմադիրների ջոկատները: Բաշար Ասադի ուժերը պայքարում են ընդդիմադիրների դեմ, որպեսզի վերջիններս լքեն այն ճանապարհը, որը կապում է Դամասկոսը միջազգային օդանավակայանի հետ: Այս մասին նշում է Associated press լրատվական գործակալությունը:
Սիրիայում գործող մարդու իրավունքների բրիտանական կենտրոնը նշել է, որ կործանիչները 8 օդային հարձակում են գործել Դամասկոսից հարավ-արևմուտք ընկած Դարայա արվարձանում:
Խումբը նաև նշել է, որ ծանր մարտեր են տեղի ունենում նաև կառավարական ուժերի և ընդդիմադիրների միջև Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտ, ինչպես նաև հրետանային հարձակումներ Աքրաբա քաղաքում օդանավակայան տանող ճանապարհի մոտ:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)