ՀԱՀ-ում 15 հազար կոկորդիլոս է «փախուստի դիմել» ֆերմայից
Աշխարհ
Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսում գտնվող կոկորդիլոս բուծող ֆերմաներից մեկից Լիմպոլո գետի վարարման արդյունքում փախել են 15 հազար վտանգավոր կոկորդիլոսներ, տեղեկացնում է AFP-ն:
Ջրի ուժեղ ճնշման պատճառով ֆերմայի տնօրենը բաց էր թողել ջրամբարի դարպասը՝ ավերումներից խուսափելու համար: Դա էլ հնարավորություն էր տվել կոկորդիլոսներին համալրել իրենց ազգակիցների շարքերը Լիմպոպո գետի ջրերում:
Ֆերմերների խոսքերով՝ կոկորդիլոսների կեսին հաջողվել է վերադարձնել, սակայն դեռևս շարունակվում են անհանգստացած տեղաբնիկներից հանկարծակի հայտնված կոկորդիլոսների մասին ստացվող զանգերը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)