Տիգրան Աբրահամյանը կալանավայրերում պահվող քաղբանտարկյալներին է տեսակցել
Հրապարակումներ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը քաղբանտարկյալներ Աշոտ Երկաթին՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, ինչպես նաև Վահագն Չախալյանին է տեսակցել.
«Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին։
Աշոտ Մինասյանի՝ բանտում գրվող և հրապարակվող նյութերը տեղեկատվական, վերլուծական և ինտելեկտուալ քաղցը հագեցնող գրվածքներ են, որտեղ մարդն առնչվում է ինքն իր հետ՝ նախկինի ու ներկայի, հաղթողի և պարտվողի, ուժեղի և թույլի մշտական պայքարում։ Այդ ամենը պրոյեկտված է ներքաղաքական «սոուսում»՝ իր բոլոր գույներով։
Չախալյանի մասով իշխանությունն ընդգծված քինախնդիր է՝ բանտային պայմաններ, խիստ սահմանափակումներ և մշտական լարվածություն։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է Աբրահամյանը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան