Հիվանդանոցում պառկած Չավեսի լուսանկարը կեղծված է
Աշխարհ
Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են, որ երկրի նախագահ Ուգո Չավեսի լուսանկարը, որում վերջինս պառկած է հիվանդանոցի մահճակալին, կեղծ է. հայտնում է BBC-ն:
Նշենք, որ այդ լուսանկարը հրապարակվել էր առաջատար իսպանական թերթերից մեկի կողմից:
Իր թվիթերյան էջում Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Էրնեստո Վիլեգասը գրել է. «Կեղծ և աբսուրդային է «Չավեսը ինտուբացիայի ժամանակ» անունով այդ լուսանկարը, որը տպագրվել է իսպանական թերթի առաջին էջում:
Թերթի խմբագրությունը պարզաբանել է, թե ինքը չի կարող ստուգել, թե երբ և ինչ պայմաններում է արվել այդ լուսանկարը:
Ավելի ուշ թերթի էլեկտրոնային էջերից լուսանկարը հեռացվել էր, իսկ տպաքանակը հետ էր կանչվել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)