Նախարարն արձագանքել է հրապարակմանը. անապահով ընտանիքը օգնություն է ստացել
Հասարակություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է.
«Արձագանքելով "Slaq.am" լրատվական կայքի 22.01.2013թ.՝ "5 անչափահաս երեխաները մատնված են սովամահության" հրապարակմանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի հանձնարարությամբ Վանաձոր քաղաքաի բնակիչ Ավետիսյանի ընտանիքին տրամադրվել է սնունդ, գրենական պարագաներ, կոշիկներ, հագուստ՝ մանկական և մեծահասակների համար, հիգիենիկ պարագաներ: Նմանատիպ վիճակում հայտնված ընտանիքներին օգնելու նպատակով Lorinews.com մարզային լրատվական կայքին է տրամադրվել նշված պարագաների լրացուցիչ քանակություն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շնորհակալություն է հայտնում "Slaq.am" լրատվական կայքին՝ դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների խնդիրները վեր բարձրացնելու, "Lorinews.com" կայքին' "Օգնել կարող ենք ամենքս" նախաձեռնության համար»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը