ԱԻՆ 2012 թ. ձեռքբերումները
Հայաստան
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունը զանգվածային լրատվամիջոցների համար կազմակերպել էր հատուկ շրջայց «Արտակարգ» քաղաքում։ Հիմնական նպատակն էր ծանոթացնել նախարարության 2012 թ. ձեռքբերումներին՝ նորակառույց, 9-հարկանի մասնաշենք, ճգնաժամային կառավարման կենտրոն, «911» ծառայություն, համաբուժարան և արագ արձագանքման վրանային ճամբար (զորանոց, խոհանոց, բուժկետ, շարժական սառնարան, շարժական բաղնիք և այլն)։
ԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուղեկցությամբ լրագրողները շրջեցին «Արտակարգ» քաղաքում, որտեղ նախարարը նրանց հանգամանալից ներկայացրեց տարբեր ոլորտներում համակարգի գրանցած նվաճումները։
Վաղը՝ հունվարի 25-ին, ժամը 16.00-ին հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու ՀՀ ԱԻՆ նոր շենքի բացման արարողությանը:


















































Ամենադիտված
«Երջանկություն նորապսակներին»․ Աննա Մանուչարյանի «հարսանեկան» հրապարակումը՝ Վաչե Ամարյանի հետ