Մանրամասներ Հուլիո Իգլեսիասի եւ Յաննիի երևանյան համերգներից
Հասարակություն
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գարնանը կհյուրընկալի աշխարհահռչակ երկու արտիստի: Մարտի 18-ին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանում համերգ կտա Խուլիո Իգլեսիասը, իսկ ապրիլի 20-ին եւ 21-ին իր երաժշտությունը կհնչեցնի Յաննին:
BRAVO.am-ի հետ զրույցում այս համերգների պրոդյուսեր Արման Ծատուրյանը տեղեկացրել է, որ 69-ամյա իսպանացի երգչին մեր մայրաքաղաք են հրավիրել կանանց մեկամսյակի շրջանակում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին յուրահատուկ նվեր մատուցելու համար:
«Նրա հետ աշխատող անձնակազմից իմացա, որ Խուլիո Իգլեսիասն իր հայ ընկերներից շատ է լսել, թե Հայաստանում իրեն սիրում ու սպասում են: Երգիչը մոտ 35 երաժշտի հետ Երեւան կժամանի սեփական ինքնաթիռով»,-նշել է Արման Ծատուրյանը:
Ի դեպ, Խուլիո Իգլեսիասը սովորություն ունի իրեն հյուրընկալող երկրի մայրենի լեզվով երգ ներկայացնել, եւ երեւանյան համերգի կազմակերպիչները հուսով են' նա հայերեն երգ էլ կկատարի:
Համերգների կազմակերպիչներն են “Global Arts” եւ “Invitro” ընկերությունները: Տոմսերն արժեն 5000-ից մինչեւ 80.000 դրամ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը