Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Սաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվել ԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ Ադրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել Գերմանիային Հայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասին Ֆիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառով Լիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանը Երեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆ Մեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքել Թրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասին Իրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառով Իրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան 

«Հոլիվուդյան կոմեդիա է հիշեցնում մեր ընտանիքի առօրյան». Հրաչ Մուրադյան

Հասարակություն

LADYNEWS.am-ի հյուրասրահում հեռուստահաղորդավար Հրաչ Մուրադյանն է (Արչի):

-Լավագույն հեռուստալրագրողի կոչման արժանանալն անշուշտ պարտավորեցնող է, էլ ի՞նչ անվանակարգերում կուզեիր լինել լավագույնը:

-Երբեք չեմ մտածել ձգտել ինչ-որ անվանակարգերում լինել լավագույնը: Հիմա, երբ հարցնում եք, կարող եմ ասել, որ հաստատ կուզեի լինել «Լավ ամուսին» և «Լավ հայր» անվանակարգերում:

-Բավական մեծ աշխատանքային փորձ ունես, ի՞նչ գնահատական ես տալիս ինքդ քեզ պրոֆեսիոնալիզմի առումով…

Ես փորձել եմ անել այն, ինչն իմ հնարավորությունների սահմանում է: Ես ստեղծել եմ մի թիմ, որն ինձ հետ աշխատում է օր ու գիշեր: Ինչ-որ աստիճանի հաստատ հասել եմ, բայց դա ոչ սկսնակի , ոչ էլ լրիվ կայացածի աստիճան է: Դեռ շատ աշխատելու տեղ ունեմ:

-Մինչև այսօր ամենաբարձր ձեռքբերումդ…

-Մարդ մնալն է:

-Հեռուստատեսության ոլորտում աշխատողներին թերևս ամենաբնորոշ հատկությունը նյարդային լինելն է: Քեզ համար է՞լ է այդպես: Ովքե՞ր կարող են «զոհ» դառնալ Արչիի նյարդային բռնկումներին:

-Իհարկե ես էլ եմ այդպիսին: Ես ինքս եմ դառնում իմ նյարդային բռնկումների զոհը: Ոչ միայն հեռուստատեսության ոլորտում, այլև բոլոր այն ոլորտներում, որոնք կապված են արվեստի, ստեղծագործական աշխատանքի հետ. հաստատ կա նման բան: Նյարդային լինելդ որևէ իրավիճակում արտահայտվում է, բայց դա երբևէ եթերը չի կարող լինել:

-«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդումը բոլորովին նոր փուլ էր քո կարիերայում: Փոխե՞ց այն ինչ -որ բան քո կյանքում, աշխարհայացքումդ:

-Իհարկե: Անձնականի վրա այնքանով անդրադարձավ, որ եթե ես ժամանակին ունեի մի փոքր իմ անձնականը, հիմա բացարձակ չունեմ, օրվա 24 ժամն ինձ մոտ գործնական է: Իսկ աշխարհայացքս փոխվեց 180˚-ով: Հատկապես ազգային մտածելակերպին վերաբերող հարցերում: Հիմա առնվազն քմծիծաղ է առաջանում ինձ մոտ, երբ ասում են ,թե ինչ-որ բան չակերտներից կամ սահմաններից դուրս մեր ազգին սազական չէ:

-Հոգեբանական առումով բավական ծանր հաղորդում է, չե՞ս կարծում, որ այն կարող է իր ազդեցությունն ունենալ նաև քո հոգեկան աշխարհի վրա:

-Ոչ թե կարծում եմ, այլ սեփական մաշկիս վրա եմ զգացել: Ժամանակին փորձել եմ կանխել դա մասնագետների օգնությամբ: Իսկ հիմա մարզասրահ եմ այցելում շաբաթը 3 անգամ, որտեղ էլ բացասական էմոցիաներս հանձնում եմ երկաթին, լիցքաթափվում: Ինչ-որ շրջան նաև հանգստացնող դեղահաբեր էի օգտագործում, բայց, փառք Աստծու, դա արդեն անցյալում է:

-Իսկ առհասարակ տպավորվո՞ղ ես:

-Ցավոք, այո: Մինչև ինքս իմ միջով չանցկացնեմ ինֆորմացիան, չի ստացվում: Չեմ կարողանում այդ պատնեշն անցնել:

-Մեզնից ոչ ոք անթերի չէ, ինքդ կարողանո՞ւմ ես տեսնել թերություններդ: Ըստ քեզ, որո՞նք են դրանք:

-Ես իմ թերությունները միանշանակ նկատում եմ: Եթե դուք նկատում եք, կարող եք ասել, ես դրանք կհամադրեմ իմ իմացածների հետ: Բայց չեմ ուզում ամբողջ հանրությանն իրազեկել իմ թերությունների մասին:

-Ինքդ հիանալի բացահայտում և ներկայացնում ես ուրիշների կյանքը, խնդիրները, իսկ ազատորեն կարողանո՞ւմ ես խոսել նաև քո խնդիրների, անձնական կյանքի մասին:

-Ես միանշանակ չեմ կարող ասել, որ բարդույթավորված անձնավորություն եմ: Ես կարողանում եմ ազատորեն խոսել, եթե դրա ցանկությունն ունեմ: Ես փակ չեմ որպես մարդ, բայց կան բաներ, որոնք իմն են, և ըստ իս' ճիշտ չէ դրա մասին ինֆորմացնել բոլորին: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ունենա իր անձնական տարածքը: Ես սահմանել եմ իմ անձնական տարածքի անձեռնմխելիությունը և պետք է խնդրեմ հասարակությանը հաշվի նստել իմ կարծիքի հետ:

-Ի՞նչ կա քո կիսաբաց լուսամուտներից ներս:

-Իմ կիսաբաց լուսամուտներից ներս, փառք Աստծու, այսօր ամեն ինչ լավ է, որոշակիորեն կայուն: Ընտանիքում ևս ամեն ինչ շատ լավ է, իսկ ինձ մտահոգող միակ բանն այս պահին հայրիկիս առողջությունն է, ինչի վրա էլ ես հիմա կենտրոնացած եմ:

-Հավատո՞ւմ ես հրաշքների: Ամենամեծ հրաշքը քո կյանքում…

-Հավատում եմ հրաշքների: Այն, որ ես լույս աշխարհ եմ եկել… Դրան հավասար մի հրաշք կլինի, երբ ես ինչ-որ մեկին, կնոջս և Աստծո հովանավորչությամբ, կյանք կտամ, այսինքն՝ կունենամ իմ երեխան:

-Եթե ինչ-որ բան փոխելու հնարավորություն ունենայիր կյանքում, ապա…

-Հավատալով հրաշքների՝ կուզեի վերադարձնել մարդկանց կորցրած առողջությունը: Կուզեի, որ բժիշկները կարողանային հրաշքներ գործել: Չեմ ուզում, որ անհաղթահարելի հիվանդություններ լինեն: Իմ ամենամեծ ցանկությունն է:

-Մի առիթով նշել ես, որ կանանց սերը քո հանդեպ ավելի ես կարևորում, քան աղջիկներինը: Ինչո՞ւ:

-Ճիշտ եք, այդպես է: Աղջիկներ ասելով՝ նկատի ունեմ դեռահասներին, ովքեր որպես անձնավորություն դեռևս կայունացած չեն: Նրանք կարող են առավելագույնը հրապուրված լինել գլխավորապես քո արտաքնով: Իսկ կինը, ով տարիների փորձ ունի, առաջնային ուշադրություն է դարձնում տղամարդկային այն որակներին, որոնք դու ունես, և երկրորդ պլան է մղվում արտաքինը, շարմը: Աղջիկները գուցե հասունանալուց հետո չհավանեն իմ վիզուալ կերպարը, բայց կնոջ մոտ արդեն մնայուն է սերը:

-Քանի որ խոսեցինք կանանցից, կուզեի իմանալ' արդյոք ունես կնոջ իդեալ:

-Ինձ համար անընդունելի են չափանիշներ որոշելը՝ թե աչքերի ինչ կտրվածքով, բերանի կոնկրետ շարժվածքով, ունքերի ձևվածքով պետք է լինի կինը: Ինձ համար առաջնայինը մարդն է և հետո միայն վիզուալը: Ես շատ ավելի խորն եմ նայում մարդուն, և արտաքին տվյալներն ինձ համար առաջնային չեն:

-Իսկ ոչ թե արտաքին, այլ ներքին ի՞նչ հատկանիշներ պետք է ունենա քեզ համար կինը:

-Պետք է կանացի լինի, խելացի: Պետք է խուսափի շիկահերների մասին պատմվող անեկդոտների հերոսուհու կերպարից (ժպտում է- LN):

-Հաջողակ տղամարդկանց թիկունքում միշտ էլ ուժեղ կանայք են կանգնած: Ո՞վ է կանգնած քո թիկունքում:

-Ձեր հարցը ենթադրում է, որ ես արդեն հաջողակ տղամարդ եմ ձեր աչքերում, և ոչ միայն ձեր (ժպտում է-LN): Իմ թիկունքում, ցավոք, դեռևս միայն ես եմ: Միակ աջակիցը' իգական սեռի ներկայացուցիչ, մայրս է:

-Անկանխատեսելի, նորմայից դուրս արարքները, խենթությունները քեզ համա՞ր են:

-Ես չեմ պատկերացնում' ինչ բան է նորմայի մեջ ապրելը: Իմ կյանքն է նորմայից դուրս: Որոշակի ստերեոտիպեր կան իհարկե ինձ համար, դրանք ժամանակի ընթացքում փոխվում են, վերակերպվում: Եթե դիմացինս արժանի լինի կամ հնարավորություն տա ինձ խենթություն անելու, չեմ խուսափի բացարձակ:

-Հարցազրույցներից մեկում նշել ես նաև, որ խոցված ես եղել բառի լավ և նաև բուն իմաստով: Առհասարակ խոցելի՞ ես:

-Իհարկե: Ինչպես և յուրաքանչյուր մարդ, ես էլ ունեմ իմ թույլ կողմերը: Ես էլ եմ խոցվում, վիրավորվում: Գուցե ավելի սառն եմ դարձել հիմա, ավելի դիմացկուն, քանի որ հիմա խոցվել կարող եմ միայն խորքային վիրավորանքների դեպքում: Միևնույն ժամանակ չեմ ուզում, որ ժամանակն ու իրավիճակն այնպես դասավորվեն, որ ես գնալով կոփվեմ ու կոփվեմ ու դառնամ քար:

-Ի՞նչը կարող է հիասթափեցնել Արչիին:

-Ես դիմացինից շատ ավելին եմ պահանջում, սպասում, որովհետև ես ինքս էլ եմ շատ ավելին տալիս: Ես գիտակցում եմ, որ գուցե պահանջների իմ սանդղակն է շատ բարձր, բայց եթե ես կարողանում եմ հաղթահարել այդ սահմանը, ոչ միշտ է, որ գիտակցում եմ, թե դիմացինս չի կարողանում հաղթահարել այն:

-Ինչի՞ հանդեպ կարող ես անհանդուրժող լինել:

-Չէ, ես հանդուրժող եմ բոլոր դեպքերում:

-Չե՞ս ուզում լքել ցանկալի փեսացուների շարքերը, և ասենք' հայտնվել հաջողակ հայրիկների շարքերում:

-Ժամանակն է: Կիսում եմ ձեր մտահոգությունն այս հարցի վերաբերյալ: Բայց այս հարցը պատվերով չէ, և շտապելու որևէ առիթ չկա: Իմ հայրիկի դեպքում 32 տարեկանում է եղել, մյուսների դեպքում գուցե 17-ում: Ես հիմա 29 տարեկան եմ: Դեռ չի հաջողվել, բայց երկու անգամ եղել է, որ ես կարծել եմ, թե սա է այն, ինչ ես ուզում եմ: Բայց ժամանակը ցույց է տվել, որ սխալվել եմ:

-Ձեր հայրիկի ամուսնանալու հետ կապված մի առիթով նշել եք, որ գովելի չէ այդ տարիքում ամուսնանալը, քանի որ երեխայի հանդեպ սերն ու հոգատարությունը նմանվում է ֆանատիզմի: Չկա՞ մտավախություն, որ քեզ մոտ էլ այդպես կլինի:

-Ահա, ճիշտ եք: Ես վերլուծում էի դա հայրիկիս օրինակով: Մենք միշտ անդրադառնում ենք մեր ծնողների կյանքին, վերլուծում ,թե ինչն այլ կեպ կանեինք և այլն: Բայց, ցավոք սրտի, այդ ֆանատիզմը երեխաների հանդեպ վախենամ ժառանգել ծնողներիցս: Հիմա մենք ունենք վառ օրինակ' եղբորս աղջիկն է, ում շուրջ կենտրոնացած են ընտանիքի մյուս անդամները: Հոլիվուդյան կոմեդիա կարող է հիշեցնել մեր ընտանիքի առօրյան. մի 62 սմ-անոց արարած կարողանում է տակնուվրա անել 5 գիտակից մարդկանց առօրյան: Ու մեզնից ոչ մեկը չի նեղվում դրանից, բոլորս իրար ձեռքից փորձում ենք խլել այդ նախաձեռնությունը:

-Ինչպիսի՞ն ես պատկերացնում քո ընտանիքի մոդելը:

Երջանիկ եմ պատկերացնում: Բայց չեմ ուզում ունենալ չափանիշներ, որոնց պետք է հարմարեցնեմ այդ աղջկան, ով իմ կինն է լինելու: Չեմ էլ ուզում երեխաներին հարմարեցնել որևէ չափանիշների: Իմ կինն էլ, երեխաներն էլ վառ անհատականություններ են լինելու:

-Եթե 3 բառով նկարագրես քեզ, ապա…

-Ես շատ աշխատասեր, ազնիվ և անշահախնդիր մարդ եմ:

-Իսկ եթե 3 հատկանիշներով նկարագրես քո ապագա կնոջը…

-Կանացի, կամեցող և իմ «բզիկներին» ուշադրություն չդարձնող:

-Հայ տղամարդկանց մոտ մի այսպիսի մի տենդենց կա՝ իրենց ընտրյալներին փորձում են նմանեցնել մայրիկներին: Ունե՞ս այդպիսի ցանկություն:

-Բացարձակ: Դա չկայացած տղամարդկանց մենաշնորհն է: Մանկությունից եկած խորը խնդիրների մասին է խոսում, երբ տղամարդն իր կնոջն ընտրում է համապատասխան իր հորը: Բացարձակ չեմ ուզում, որ որևէ բանով կինս նման լինի մայրիկիս: Ուզում եմ իմ մայրիկն աննման լինի, և նույնքան աննման լինի իմ կինը:

-Որո՞նք են այդ հատկանիշները, որոնցով կարող ես բնորոշել՝ արդյոք կայացած է տղամարդը, թե ոչ: Ինքդ քեզ կայացած տղամարդ համարո՞ւմ ես:

-Այո համարում եմ: Կայացած տղամարդ ասվածն արդեն բնորոշում է, չկան դրանից բխող պատճառահետևանքային կապեր: Տղամարդը կամ կայացած է լինում, կամ կայացած չի լինում: Չի կարող կիսով չափ կայացած լինել:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԱԺ 6 պատգամավոր հոկտեմբերի 14-16-ը կմեկնի Սանկտ ՊետերբուրգԱդրբեջանը հերքում է և բողոք է ներկայացրել ԳերմանիայինՀայաստանը ՄԱԿ-ում խոսել է ծով ելք չունեցող զարգացող երկրների ֆինանսավորման մասինՖիցոն Եվրոպայի համար ծանր աշուն ու ձմեռ է կանխատեսել՝ վառելիքի շուկայի պատճառովԼիտվան մտադիր է բանակին ներգրավել Ռուսաստանի հետ սահմանի պահպանությանըԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆՄեսսին հրաժեշտ է տվել Արգենտինայի հավաքականին, Ռոնալդուն՝ արձագանքելԹրամփ․ Ռուսաստանը ԱՄՆ-ին տվյալներ է փոխանցում անհայտ ծագման թոքաբորբի դեպքի մասինԻրանը Ֆրանսիայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ դպրոցականների բողոքները ցրելու պատճառովԻրանը կշարունակի դիմադրությունն ու բանակցությունները՝ ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար. Փեզեշքիան Արթուր Դանիելյանը կալանավորվեց 2 ամսովԱրևադարձային «Իսաիաս» փոթորիկը կարող է շաբաթվա վերջին հասնել ԱՄՆ-ի ափերինՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարըԻրանի դեսպանի հետ քննարկվել են բեռնափոխադրումների, օդային հաղորդակցության հարցերԻրաքը կսկսի նավթ արտահանել Սիրիայի միջոցով՝ շրջանցելով Հորմուզի նեղուցը Դուք խլացել ու կուրացել եք, կամ պարզապես հրաժարվում եք ընդունել իրականությունը. ԱբովյանՄերցը Սաքսոնիա-Անհալթի խորհրդարանի ղեկավար AfD-ի ներկայացուցչի ընտրությունը «պատմական շրջադարձ» է անվանել ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն էՖրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքումԻմ հրաժարականի դեպքում այլևս չեք հայտնվի խորհրդարանում․ Փաշինյանը զգուշացնում է Ի՞նչ են մտածում մարդիկ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի մասինՄրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար Հանձնվելը մեղք է․ Իշխանյանը՝ Եկեղեցու դեմ իրականացվող ոտնձգությունների մասին«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը (տեսանյութ) Տենց զիջող էինք, էն գլխից էլ կզիջեինք, ասում եք՝ Արցախը զիջեցինք, մյուս կողմից էլ՝ 5000 զոհ տվեցինք Կարողա շատ կոչ անեն որոշեմ հրաժարական տալ, դրանից իրանց ոչ մի լավ բան չի սպասվում Դուք ընդդիմություն չեք, դուք նվեր եք. Փաշինյան Եթե մի պահ մայրական բնազդը կառավարեր, սպասեր ոստիկաններին, էդ ամենը տեղի չէր ունենա. Փաշինյան Ճողոպրելուց խոսում է մեկը, ով «քլունգն առած»՝ քանդում է մայր բուհը. Ղազինյան Ասեք՝ ի՞նչ ենք զիջել, մենք ընդհանրապես որևէ բան չենք զիջել. Փաշինյանը՝ Վարդևանյանին Մենք Հայաստանի տարածքի վերաբերյալ ունենք բացառապես պետական պատկերացում. Փաշինյան Կարու՞մ եք՝ Ալիևի քթից բերեք, մենք ձեզնից չենք վախենում. Վարդանյանը՝ Փաշինյանին Ղազախստանում ցանկանում են սահմանափակել մինչև 16 տարեկան երեխաների գրանցումը սոցիալական ցանցերում Դուք հիմա զբաղվում եք ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ. Հարությունյանը` Փաշինյանին Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ) Ես երբևէ ֆիզիկապես չեմ տեսել Նիկոլ Փաշինյանին՝ ոչ Հայաստանից դուրս, ոչ էլ Հայաստանում եղած տարիներին. ՄինասյանԿենդանակերպի 3 նշաններ, որոնք կունենան հաջող 2027 թվական. կհայտնվի կարևոր ծրագրեր իրականացնելու հնարավորություն Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցումԱռանց բացառության բոլոր ուղղություններով աճ ենք ունեցել. Պապոյան Գրադարանների դերը շարունակաբար ընդլայնվում. ԱնդրեասյանԱրդեն 4-րդ համաշխարհային պատերազմն եք սկսել Շաքիի դեպքի վրա. Փաշինյան Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ Երևանի կենտրոնում էլ են մարդ գնդակահարում, ի՞նչ անենք, փշալար քաշե՞նք. Փաշինյան «Ռոսատոմ»-ը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը մինչև 2031 թվականըՀանրությանը մանրամասնեք` քանի՞ օր եք պատերազմել, ե՞րբ եք զորացրվել. Պապիկյանը` Մանուկյանին Այսօր ՀՀ-ում 60-ից ավել բիզնեսներ ապօրինի փակված են, ո՞նց եք գնահատում սա. Խամոյանը՝ Գրիգորյանին Մոնղոլիան Սիբիրում ժանտախտի դեպքից հետո Ռուսաստանի հետ սահմանին բժշկական հսկողություն է սահմանելԼայպցիգի քաղաքային իշխանության պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ամենադիտված