Ու՞մ է ընտրելու դերասանուհի Տաթև Ղազարյանը
Հասարակություն
Առաջիկայում 2013թ-ի թերևս ամենակարևոր իրադարձություններից մեկն է` նախահագական ընտրությունները: Slaq.am-ը շարունակում է բլից հարցազրույցներ անցկացնել հայ արվեստագետների հետ քաղաքական ամենաքննարկվող թեմայով: Թե որքանով են մեր արվետսագետները հետևում նախընտրական քարոզարշավին և ինքանով են տեղյակ առաջադրված թեկնածուներց մենք ներկայացնում ենք պարբերաբար: Այսօր slaq.am-ը զրուցեց Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանի հետ:
Որքանո՞վ եք տեղյակ քաղաքական թիվ մեկ իրադարձությանը, հետևու՞մ եք արդյոք նախընտրական քարոզարշավին:
-Հետևում եմ այնքանով որքանով պարտավոր եմ, թե որպես ՀՀ քաղաքացի ու թե որպես արվեստագետ:
Տեղյակ եք արդյո՞ք ովքեր են առաջադրված իբրև նախագահի թեկնածու:
-Այո, իհարկե գիտեմ:
Ի՞նչ կարծիք ունեք օրինակ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի վերաբերյալ, ով հացադուլ է անում ԳԱԱ-ի դիմաց:
Հացադուլը շատ լուրջ և խորը քայլ է ըստ էության, սակայն լավ կլիներ, որ Անդրիաս Ղուկասյանն ընտրեր պայքարի մեկ այլ տարբերակ, անգործ նստելու փոխարեն:
Ու՞մ եք տալու Ձեր ձայնը նախագահական ընտրություններին, եթե իհարկե գաղտնիք չէ և եթե կուզենայիք բարձրաձայնել:
Ես իմ ձայնը առաջիկա ընտրություններին տալու եմ գործող նախագահ Սերժ Սագսյանին և ունեմ դրա համար առավել հիմնավոր պատճառներ: Վերջապես լուծվեց Համազգային թատրոնի շենքի հարցը, նախագահը խոստացավ և կատարեց իր խոստումը: Հաջորդ պատճառը, որ ես Մատչելի բնակարաններ արվեստագետների համար ծրագրի շնորհիվ կարողացա ձեռք բերել բնակարան: Կարծում եմ դրանք բավականին հիմնավոր պատճառներ են:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը