Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«Պրագմատիկ» ԲՀԿ-ականներ

Վերլուծական

Նախագահական քարոզարշավի ծավալմանը զուգընթաց սեփական դիրքորոշում արտահայտող ԲՀԿ-ականների թիվը սկսում է մեծանալ: Եվ որպես կանոն, ԲՀԿ-ից անկախ դիրքորոշում ունեցողների դիրքորոշումները համընկնում են միևնույն՝ Սերժ Սարգսյանին սատարելու պահով: Մեր տեղեկություններով՝ Գյումրիում Սամվել Բալասանյանի օրինակին է որոշել հետևել նաև Մարտուն Գրիգորյանը և սկսել է կոնկրետ աշխատել Սերժ Սարգսյանի օգտին: «Դե, էդքան բիզնեսներ ունի, բա ի՞նչ պիտի աներ»,- Գրիգորյանի որոշումը հենց այսպես են մեկնաբանում տեղում:

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Գյումրու առանցքային դեմքերից մեկն է: Գյումրիում դեռևս պահպանվել են, այսպես ասած, կլանները, որոնցից մեկի ներկայացուցիչը հենց ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է: Գրիգորյանը նաև բիզնեսների տեր է: Այնպես որ այն, ինչ կարող էր թերևս անցնել խորհրդարանական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում (սեփական խաղ տանելը կամ, որ ավելի վատ է, ՀՀԿ-ին մրցակից թեկնածուի օգտին ավելի շատ միավորներ հավաքելը), հնարավոր է, որ Հայաստանի նման պետության գլխավոր ընտրություններում արդեն թույլ չտրվեր: Այն, ինչ կարող էր ներվել այլոց հանդեպ, դժվար թե ներվեր նախագահի դեպքում: Հենց այս իրողությունն է, որ, ըստ էության, գիտակցեց ԲՀԿ-ական պատգամավորը և ճիշտ կողմնորոշվեց: Հատկապես, որ իր քաղաքական ուժը գնաց քաղաքական կառույցի համար զրոյացման վտանգ ունեցող քայլի և որոշեց նախագահական ընտրություններին ո՛չ մասնակցել, ո՛չ էլ վերաբերմունք դրսևորել: Դե, եթե ԲՀԿ-ն որոշել է ինքն իրեն պահել նման անհասկանալի ձևով, ինքն իրեն դնել ապաքաղաքական կառույցի տեղ (այս առումով, կարծում ենք, մեկնաբանություններն ավելորդ են այլևս, ամեն ինչ ավելի քան հասկանալի է), հո չե՞ն կարող ԲՀԿ-ին ինչ-ինչ նկատառումներից ելնելով անդամագրվածները դառնալ նույն ԲՀԿ-ի զոհերը: Մանավանդ՝ Մարտուն Գրիգորյանի նման մեկը՝ ջահել, «կյանքը դեմը», եռանդը տեղը, լուծման սպասող գյուղատնտեսական հարցերի բեռն էլ՝ վզին:

Այնպես որ, այս ամենը հաշվի առնելով, երևի թե արժե միմիայն հարգանքով մոտենալ ԲՀԿ-ական այս պատգամավորի որոշմանը՝ ինչ-որ տեղ հիանալով նաև երիտասարդ գործչի պրագմատիզմով: Իր պրագմատիկ մտածողության շնորհիվ կայացրած ճիշտ որոշմամբ Մարտունը կարողացավ ոչ միայն զուտ սեփական անձի ապագայի հարցը լուծել, այլև իր խոսքին սպասողներին չթողեց վատ վիճակի մեջ: Այժմ ազատ գործելու հնարավորություն ստացան ոչ միայն Գյումրվա «մարտունգրիգորյանական» կլանի անդամները, այլև բիզնեսմեն Գրիգորյանի աշխատողները, որոնցից և ոչ մեկին չէր կարող ընտրություններին չմասնակցելը որևէ օգուտ բերել:

Պրագմատիկ որոշում կայացնողների մեջ է նաև Ծառուկյանի փեսան՝ Կարո Գուլոյանը: Աբովյանի քաղաքապետն իր աշխատասենյակում է հավաքել համայնքապետերին և հանձնարարել աշխատել Սերժ Սարգսյանի օգտին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Աբովյանի ՀՀԿ կառույցի ղեկավարը: Ներկաները, զարմանքը զսպելով, լսել են, թե ինչ խանդավառությամբ է ԲՀԿ ղեկավարի փեսան, ով մի երկու օր առաջ տրամագծորեն հակառակ բովանդակության ելույթներ էր ունենում, այժմ կոչ է անում հաղթանակ ապահովել Սերժ Սարգսյանին:

Հիշյալ պրագմատիկներից շատ ավելի ռադիկալ քայլերի է պատրաստ Գագիկ Ծառուկյանի «սան» Հրաչյա Ռոստոմյանը:

Սպորտի և երիտասարդության նախարարն այս օրերին Ծառուկյանի «գրկից» դեպի Սերժ Սարգսյանի շրջապատ թռիչք կատարելու տենդագին որոնումների մեջ է: Ծառուկյանի շնորհիվ նախարար դարձած այս անձնավորությունը հասկացել է, որ ընտրություններից հետո իր զբաղեցրած պորտֆելն այլևս Ծառուկյանին չի նվիրաբերվելու: ՀՀԿ-ն, միայնակ հաղթանակ տանելով և լեգիտիմության խնդիր չունենալով, այսուհետ դժվար թե որևէ մեկին ավելորդ զոհողություններ անի, հատկապես, որ այդ զոհողությունները միայն վնաս են հասցնում պետությանը, և դուրս կհրավիրի ինքն իրեն «ի տարբերություն նախորդ մի շարք նախարարների, սպորտի ասպարեզում մեծ հեղինակություն վայելող» հռչակած նախարարին: Հենց այս տեսլականից ելնելով՝ Ռոստոմյանն այժմ փորձում է ելք որոնել: Այս պահի դրությամբ, նախարարի մտավոր կարողությունները բավարարում են միայն «փիառշիկներ» վարձելու և սեփական անձի մասին լեգենդներ հյուսելու համար: Միաժամանակ փորձ է արվում նաև «մեսիջներ» տեղ հասցնել առ այն, թե «նման հեղինակություն վայելող» Հրաչյա Ռոստոմյանը պատրաստ է այլևս «պրիզնատ չգալ» Ծառուկյանին՝ հանուն Սերժ Սարգսյանի բարեհաճության և նախարարի աթոռի պահպանման:

Երբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարեց Սերժ Սարգսյանին սատարելու մասին, դա թե՛ ինքը, թե՛ կուսակցությունը մեկնաբանեցին որպես զուտ անձնական որոշում և որակեցին իբրև սուբյեկտիվ վերաբերմունք: Սյունիք այցելության ժամանակ նախագահի կողքը երևալու համար ցուցադրաբար Սյունիք էր գնացել-հասել նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, ծաղկաձորցի Մխիթար Հարությունյանը, ով նույնպես իր քայլը (Սերժ Սարգսյանին աջակցելը) որակեց որպես անձնական, ԲՀԿ-ից անկախ դիրքորոշում՝ որպես «ալիբի» օգտագործելով իր անդամակցած մեկ այլ կազմակերպության՝ «Երկրապահ կամավորական միության» գործոնը: Սերժ Սարգսյանին աջակցելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ նաև Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը:

Նախագահական քարոզարշավի ծավալմանը զուգընթաց, երևի թե, նման «սուբյեկտիվ» որոշումներ դեռ էլի կլինեն և երևի թե ամեն անգամ թե՛ իրենք՝ Սերժ Սարգսյանին սատարելու ցանկություն հայտնողները, թե՛ նրանց կուսակցությունները ստիպված կլինեն հանդես գալ հայտարարությամբ և բացատրել հանրությանը, որ որոշումը որևէ առնչություն չունի իրենց ներկայացրած քաղաքական ուժի դիրքորոշման հետ և որ իրենք պարզապես որպես անհատ են որոշել իրենց նախապատվությունը տալ դեռ էս գլխից ֆավորիտ հռչակված թեկնածուին: Բնականաբար, գնալով ՀՀԿ կլիենտուրան նորանոր, ավելի ու ավելի հետաքրքիր դեմքերով է հագենալու, որոնց առաջնորդելու է «պրագմատիզմը»: Իսկ որ պրագմատիզմը քաղաքականության մեջ միանգամայն ընդունելի կատերգորիա է, դժվար թե որևէ մեկը կարողանա ժխտել:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված