Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում 

Առաջարկում եմ շտապ կարգով քննարկել իմպիչմենտի գործընթացը հաղթական ավարտին հասցնելու բոլոր հնարավորությունները․ Դավիթ Համբարձումյան

Հրապարակումներ
Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանն առաջարկում է ընդդիմադիր բոլոր ուժերին ու գործիչներին շտապ կարգով քաղաքական խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը հաղթական ավարտին հասցնելու բոլոր հնարավորությունները։
 
Նրա ուղերձում, մասնավորապես, ասված է։
 
«Հայաստանի շուրջ և հատկապես ներսում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին հետևող ցանկացած անձ, վստահ եմ, տեսնում է` հերթական ինչ նոր խնդիրներ են հասունանում մեր պետության և ժողովրդի համար։
 
Խոսելով խաղաղության ու բարեկեցության մասին, ՀՀ ներկայիս իշխանությունները մեր երկիրը տանում են դեպի նոր կորուստներ ու զիջումներ։ Խոսելով ժողովրդավարության ու արժեքների մասին, նրանք կառուցում են իրական բռնապետություն։
 
Խոսելով ազատ ընտրությունների մասին, նրանք արդեն տևական ժամանակ է` կեղծում են սպասվող խորհրդարանական ընտրությունները։
Ամիսներ առաջ մեր կողմից քաղաքական դաշտ բերվեց վարչապետին անվստահություն հայտնելու՝ իմպիչմենտի օրակարգը։ Լավագույնս գիտակցելով գործող վարչախմբի դեմ քաղաքական իրական պայքար սկսելու բոլոր վտանգները, ես դարձա վարչապետի թեկնածու։ Այն ժամանակ էլ, հիմա էլ համոզված եմ, որ իմպիչմենտը Հայաստանում իշխանափոխոխություն անելու միակ իրական տարբերակն է։ Միա՛կ։
 
Ուստի, ՀՀԿ Գործադիր մարմնին այս նամակով ցանկանում եմ առաջարկել քննարկել հետևյալ նախաձեռնությունը. դիմել ընդդիմադիր բոլոր ուժերին ու գործիչներին՝ Նիկոլին հեռացնելու քաղաքական օրակարգի շուրջ միավորվելու և վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի սահմանադրական բոլոր մեխանիզմները գործի դնելու գործնական առաջարկով։
 
Ցավոք, ընտրություններով այդ խնդրի լուծման հնարավորությունը կասկածելի է։ Եվ շատերն են թերահավատ: Չեմ ասում, թե նման հնարավորություն չկա։ Կա։ Բայց ինչպես արդեն նշեցի, այդ ընտրություններն արդեն իսկ կեղծվում են, և ռիսկը մեծ է, որ միջազգային հանրության աջակցությունը վայելող, ոչ հայկական օրակարգեր սպասարկող ՀՀ փաստացի կառավարիչը կարող է հասնել իր նպատակին։
 
Մինչդեռ իմպիչմենտը ենթադրում է նաև ակտիվ փողոց՝ ակցիաներ, ցույցեր, քաղաքացիական լայն զանգվածների ճնշում։ Սրանք նույնպես այն գործոններն են, որոնք անպայման կնպաստեն իշխանափոխության իրականացմանը՝ նույնիսկ եթե գործը հասնի ընտրություններին։
 
Ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեր առջև դրված խնդիրը կարող ենք արդյունավետ լուծել։ Հանուն այդ նպատակի` առաջարկում եմ շտապ կարգով քաղաքական խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը հաղթական ավարտին հասցնելու բոլոր հնարավորությունները՝ սկսած վարչապետի թեկնածուի փոփոխության հարցից, եթե նման անհրաժեշտություն կա, ավարտելով տեխնիկական բնույթի խնդիրներով։
 
Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, հապաղելու այլևս ոչ մի հնարավորություն չունենք։ Մենք չենք կարող հանգիստ հետևել բոլոր այն զարգացումներին, որոնք, ի վերջո, բերելու են նոր կորուստների ու նոր ցավի, նոր աղետների։ Պետք է գործել, քանի դեռ կա դրա հնարավորությունը»։
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել
Ամենադիտված