Ղազախական տուն-ինտերնատի աշխատակիցների մերկապարը (տեսանյութ)
Աշխարհ
Ղազախստանի Շըմքենդ քաղաքի պատանեկան տուն-ինտերնատի սաները մեղադրել են աշխատակիցներին անհարիր վարքի մեջ։ Ղազախական КТК հեռուստատեսությունը հայտնել է, որ երեխաները պնդում են, թե տուն-ինտերնատի ճաշարանում բազմիցս կազմակերպվել են երեկույթներ, որոնց ընթացքում աշխատակիցներն ալկոհոլ են օգտագործել, իսկ պարելիս՝ մերկացել։
Հեռուստատեսությունը ցուցադրել է տեսանյութ, որում ներկայացված են կադրեր, որոնք, ամենայն հավանականությամբ, նկարել է ինտերնատի աշխատակիցներից մեկը։ Դրանցում ինտերնատի գինովցած կին պահակը մերկացած պարում է, իսկ մնացածը՝ ծափ տալիս։
Ինտերնատի տնօրենի տեղակալ Զուխրա Նիշանովան ասել է, որ նկարահանումը կատարվել է ինտերնատի աշխատակիցների խնջույքի ժամանակ։ Խնջույքը կազմակերպվել է նոր աշխատակցի ընդունման առթիվ։
Հեռուստատեսությունը հայտնում է, որ հենց Նիշանովան է տեսանյութը տրամադրել լրագրողներին, ինչից հետո զրկվել է աշխատանքից։ Նշվել է, որ Նիշանովան հեռացվել է անբարո վարք դրսևորելու համար։ Այս մասին գրում է news.am-ը:
Տուն-ինտերնատի տնօրեն Սարբինազ Սուլեյմանովան հավաստիացրել է, որ իր աշխատակիցների պահվածքի մասին ոչինչ չի իմացել։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)