«Հրապարակ». ՀԱԿ-ում մենամարտը շարունակվում է
Հայկական Մամուլ
ՀԱԿ-ում մենամարտը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության շուրջ շարունակվում է: Ըստ «Հրապարակ»-ի՝ այս ամսվա վերջին տեղի կունենա կուսակցության քաղխորհրդի նիստ, որին մասնակցելու հրավեր կստանան նաև «այլախոհներ» Ղուկաս Մեհրաբյանն ու Պետրոս Գևորգյանը:
«Թող գան իրենց ասելիքն ասեն քաղխորհրդում»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանը: Իսկ ճի՞շտ
է, որ ընթանում է հաշտեցման գործընթաց իր և «այլախոհների» միջև՝ թերթը հարցրեց նրան: «Չկա նման բան, ես հաշտեցման խնդիր չունեմ: Բայց քանի որ կուսակցությունում լարված վիճակ է, կուսակցության փոխնախագահ Կառլեն Ալեքսանյանը և քաղխորհրդի անդամ Ռադիկ Սարուխանյանն առաջարկել են եզրեր փնտրել, ես ասել եմ՝ խնդիր չկա»:
Թերթի տեղեկություններով, եզրերն առայժմ չեն նշմարվում: Ավելին՝ երեկ կուսակցության լրատվականի կողմից մանրակրկիտ հայտարարություն է տարածվել՝ ի պատասխան Մեհրաբյանի և Գևորգյանի մեղադրանքների:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին