«Ժողովուրդ». Հայաստանում գործազուրկները կշատանան
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շատ շուտով Հայաստանի տարբեր քաղաքներում գործունեություն ծավալող հարկային մարմինները կփակվեն: Փոխարենը կլինի մեկ միասնական գերատեսչություն, որը կտեղակայվի Հայաստանի մարզկենտրոններում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Նելլի Մանուչարյանը հաստատեց «Ժողովուրդ»-ի տեղեկությունը՝ նշելով, որ այդ գործընթացը շարունակվում է. «Բարեփոխումների ծրագրով նախատեսվում է օպտիմալացումը շարունակել 2013-2014թթ. ընթացքում: Անձնավորված հաշվառման համակարգի ներդրումից հետո 1-ին եռամսյակի արդյունքներով կքննարկվեն և ՀՀ կառավարությանը կներկայացվեն 2013թ. ընթացքում վերակազմավորման ենթակա հարկային տեսչությունները: Նախնական գնահատականներով՝ այն կվերաբերի 4-6 հարկային տեսչությունների, որոնց մասին լրացուցիչ կիրազեկվի»:
Այսպիսով, ՀՀ-ում գործազուրկները կշատանան:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին