«Ժողովուրդ». Աներձագա-բաջանաղա-քավորսանիկական համակարգում, օրերս սենսացիա է տեղի ունեցել
Հայկական Մամուլ
Տոհմատիրական Հայաստանում, ուր թե՛ պետական համակարգում, թե՛ մասնավոր սեկտորում հիանալի գործում է աներձագա-բաջանաղա-քավորսանիկական համակարգը, օրերս մի իսկական սենսացիա է տեղի ունեցել, որը բացահայտ շեղում է առկա «արժեհամակարգից» և ավանդույթների խախտում:
Խախտողը «Աշտարակ կաթ» ընկերության սեփականատեր Աշոտ Ափոյանն է, որը, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ,
աշխատանքից ազատել է իր հարազատ փեսա Ստեփանին: Վերջինս նույն ընկերության աշխատանքներն էր համակարգում: Ազատելու պատճառը, ըստ թերթի տեղեկությունների, այն է, որ փեսան տապալել է ընկերության աշխատանքները: Արդյունքում «Աշտարակ կաթ»-ում համատարած կրճատումներ են սկսվել՝ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին