Չավեսը երկար ընդմիջումից հետո խոսել է Վենեսուելայի ԱԳ նախարարի հետ
Աշխարհ
Վենեսուելայի ԱԳ նախարարը հանդիպել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ Կուբայում, որտեղ Վենեսուելայի նախագահը բուժվում է վիրահատությունից հետո: Այս մասին նշել է անգլիական Express պարբերականը:
Էլիաս Խաուան Մեքսիկայի հեռուստաընկերություններից մեկով հեռախոսով հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ նախագահը իրենց հանդիպման ժամանակ որոշումներ է ընդունել արտաքին և ներքին գործերի վերաբերյալ: Նա նաև ավելացրել է, որ Չավեսի առողջական վիճակը գնալով բարելավվում է:
Ուգո Չավեսը երկար ժամանակ չէր հայտնվել և անգամ հրապարակայնորեն ելույթ չէր ունեցել՝ սկսած դեկտեմբերի 11-ից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)