SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) 

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է՝ մի Մարդու, որն ունեցել է անգնահատելի ավանդ մեր նորագույն պատմության մեջ. Վաղարշակ Հարությունյան

Հրապարակումներ

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է՝ մի Մարդու, որն ունեցել է անգնահատելի ավանդ մեր նորագույն պատմության մեջ՝ պետության և ժողովրդի կերտած հաղթանակում։ Այս առիթով հարկ եմ համարում արձագանքել վերջերս հնչող այն պնդումներին, թե եթե Ղարաբաղյան հարցը ավելի վաղ փուլում լուծվեր, ապա մեզ համար հնարավոր կլիներ ավելի շահեկան տարբերակ։ Քանի որ 1992 թվականից եղել եմ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի, ինչպես նաև 1994թ. մայիսի 16-ի հրադադարի փաստաթղթի ստորագրման անմիջական մասնակիցներից, կարող եմ փաստել հետևյալը. Ադրբեջանը երբեք չի համաձայնել գնալ իրական զիջումների Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Բանակցությունները նրանց համար առավելապես մարտավարական գործիք էին՝ ժամանակ շահելու, ուժեղանալու և հարցը հետագայում ուժային ճանապարհով լուծելու նպատակով։ Դրա վկայությունն էր Ադրբեջանի տարեցտարի աճող ռազմական բյուջեն, որը հասել էր ՀՀ լետական բյուջեին։

Ավելին՝ 1994 թվականի հրադադարի բանակցությունների ընթացքում Ադրբեջանը ամեն կերպ փորձում էր հասնել նրան, որ հայկական զորքերը հետ քաշվեն մինչև ԼՂԻՄ սահմանները, և կողմերը վերադառնան 1988 թվականի իրավիճակին։ Դա նրան չհաջողվեց։ Ադրբեջանը նաև դեմ էր ռուսական խաղաղապահների ներկայությանը տարածաշրջանում՝ առաջարկելով ԵԱՀԿ դիտորդական առաքելություն։ Եվ, այնուամենայնիվ, հրադադարը կնքվեց, թեև Ադրբեջանը այն ստորագրեց ակնհայտ դժկամությամբ։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը մշտապես պատրաստ է եղել փոխզիջումների։ Եվ եթե երբևէ լուծման Ադրբեջանը համաձայներ, ապա այն վաղուց իրականացված կլիներ։ Եվ մի բան էլ, Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը և զիջումների չգնալը աջակցությություն էր գտնում իրենց ողջ քաղաքական դաշտում։ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել Ղարաբաղը վերադարձնելու մտքից։  
 
Զինադադարի կնքումից մինչև 2020 թվականի պատերազմը պատմությունը կարող էր բոլորովին այլ ընթացք ունենալ, եթե մեզ հաջողվեր առավել արդյունավետ զարգացնել տնտեսությունը, ապահովել կայուն և առաջանցիկ աճ, իրականացնել ազգային շահերից բխող արտաքին քաղաքականություն, հզորացնել բանակը, ապահովել քաղաքական և ուժային հավասարակշռություն, նաև թույլ չտալ այնպիսի իրադարձություններ, որոնք հանգեցրին հասարակության պառակտմանն ու արտագաղթին։ 

Եվ այսօր բացարձակապես անարդյունավետ է խոսել այն մասին, թե ինչ կլիներ, եթե լուծման գնայինք ավելի շուտ, առանց ճշգրիտ իմանալու , թե ինչ առաջարկներ են եղել, և առանց գնահատելու, թե ինչի կհանգեցնեին առաջարկվող լուծումները։    

Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է տեղի ունեցածը գնահատել սառնասրտորեն և օբյեկտիվորեն։ Առանց նման գնահատման՝ անհնար է դիմակայել ներկա և ապագա մարտահրավերներին։

Վաղարշակ Հարությունյան
05.03.2026թ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարք
Ամենադիտված