«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը և «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը կազմակերպում են պանելային քննարկում
Հրապարակումներ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է.
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը և «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ս.թ մարտի 6-ին, ժամը 13:00-ին, «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում կազմակերպում են պանելային քննարկում՝ «Խաղաղության մոդելներ. Երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով:
Բանախոսներ
Սուրեն Սուրենյանց- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, «Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին» նախաձեռնության համակարգող
Հայկ Նահապետյան- ռազմական փորձագետ
Էդգար Ղազարյան- հասարակական- քաղաքական գործիչ
Մենուա Սողոմոնյան- «Հայաքվե» նախաձեռնություն
Արտակ Զաքարյան- ՀՀԿ ԳՄ անդամ
Վահան Բաբայան- «Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը նոր հրապարակում է կատարել ծնողների ամուսնալուծության ֆոնին