ԿԺԴՀ-ն պատերազմով է սպառնում Հարավային Կորեային, եթե վերջինս պաշտպանի ՄԱԿ-ի պատժամիջոցները
Աշխարհ
Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը սպառնում է պատերազմ սկսել Հարավային Կորեայի դեմ, եթե Սեուլը պաշտպանի Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունած պատժամիջոցները. հայտնում է Reuters-ը:
Հյուսիսկորեական կողմը կարծում է, որ այդ պատժամիջոցները կարելի է դիտարկել իբրև մարտահրավեր ժողովրդական հանրապետության արժանապատվության և սուվերենության նկատմամբ, իսկ դրանց կիրառումը հավասարազոր է պատերազմ հայտարարելուն:
Նկատենք, որ ՄԱԿ-ի ԱԽ-ը միաձայն ընդունել էր ԿԺԴՀ-ին դատապարտող բանաձևերը վերջինիս կողմից արձակած հրթիռների պատճառով: Պատժամիջոցների սաստկացման օգտին էր քվեարկել նույնիսկ Չինաստանը, որը ավանդաբար պաշտպանում էր ԿԺԴՀ-ին:
Հունվարի 23-ին Հյուսիսային Կորեան խոստացել էր մեծացնել իր միջուկային կարողությունը՝ ի պատասխան ընդունած տնտեսական պատժամիջոցների:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)