Սեյրան Օհանյանը դասախոսություն կկարդա ԵՊՀ-ում
ԱՐԽԻՎ
Հունվարի 26-ին՝ ժամը 11:00-ին, ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի կունենա ՀՀ բանակի 21-ամյակին նվիրված «Երազի իմ երկիր...» խորագրով միջոցառում:
ԵՊՀ-ից հայտնում են, որ միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը կկարդա «Արիության դաս» թեմայով դասախոսություն:
Միջոցառումը կշարունակվի տոնական համերգով: ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախումբը, պարային համույթը և մեներգիչները կներկայացնեն ռազմահայրենասիրական երգեր:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)