ԵԽԽՎ նախագահը բացատրություն է պահանջել Դևիդ Քեմերոնից
Աշխարհ
ԵԽԽՎ նախագահը բացատրություն է պահանջել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնից իր հայտարարությունների համար և նշել է, որ 21-րդ դարի խնդիրները պահանջում են ընդհանուր լուծումներ: Այս մասին նշում է Associated press գործակալությունը:
Մարտին Շուլցը նաև զգուշացրել է Քեմերոնին, որ վերջինս չփնտրի 2014-2020 թթ. Եվրոմիության բյուջեի կրճատումներ, որը պետք է քննարկվի փետրվարի 7-8-ը կայանալիք Եվրամիության ղեկավարների վեհաժողովի ժամանակ:
Շուլցը նաև դատապարտել է Քեմերոնի՝ չորեքշաբթի օրվա հայտարարությունը, որտեղ ԵՄ-ն ներկայացվում է որպես թշնամի, օկուպացնող թշնամի: «Երբ ես կարդացի հայտարարությունը, ես շատ զարմացա, թե Բրիտանիան ԵՄ-ում սատանայական ինչ է նկատել»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Քեմերոնը հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի՝ Անգլիայում պետք է անցկացվի Եվրամիությունից դուրս գալ-չգալու հանրաքվե:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)