Մուհամմեդ Մուրսիին ընդդիմադիր ուժերը Կահիրեի հրապարակում հանրահավաք էին կազմակերպել
Աշխարհ
Եգիպտոսի հեղափոխության հաղթանակի և Հոսնի Մուբարաքի տապալման երկրորդ տարեդարձին Մուհամմեդ Մուրսիի ընդդիմադիր ուժերը հանրահավաք են կազմակերպել Կահիրեի Թահրիր հրապարակում: Այս մասին նշում է BBC-ի պարսկերեն էջը:
Ցուցարարները պահանջել են, որ հեղափոխության ժամանակ իրենց տրված խոստումները կատարվեն: Նրանք նշել են, որ Եգիպտոսի ներկայիս նախագահ Մուհամեդ Մուրսին և նրա կողմնակից մուսուլման եղբայրները դավաճանել են իրենց: Ցուցարարները մեղադրել են Մուրսիին` նշելով, որ նոր սահմանադրության մեջ ներկայացված են մուսուլման եղբայրների շահերը, որոնք հակասում են կանանց և քրիստոնեաների իրավունքներին: Հանրահավաքի ժամանակ բողոքարարների և անվտանգության աշխատակիցների միջև բախումներ են առաջացել:
Հաշամ Ղանդիլը՝ Եգիպտոսի վարչապետը, BBC գործակալությանը տրված հարցազրույցի ժամանակ նշել է, որ կառավարությանը քաղաքական և տնտեսական դաշտում բարեփոխումների համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)