Սպասվում են թույլ տեղումներ
Հայաստան
Հանրապետության տարածքում հունվարի 26-ի գիշերը արևմտյան շրջաններում, 30-ի ցերեկը հարավային շրջաններում, 27-ի ցերեկը, 28-ի երեկոյան ժամերին, 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ զգալի: 26-ի ցերեկը, 27-ի և 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավային 2-7 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ, ճանապարհներին՝ մերկասառույց, առանձին հատվածներում՝ բուք և մառախուղ:
Օդի ջերմաստիճանը 27-ի գիշերը կբարձրանա 2-4, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում հունվարի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ի երեկոյան ժամերին, 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ: 26-ի ցերեկը, 27-ի և 28-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:


















































Ամենադիտված
«Երջանկություն նորապսակներին»․ Աննա Մանուչարյանի «հարսանեկան» հրապարակումը՝ Վաչե Ամարյանի հետ