Ուսուցիչների տարակարգի շնորհման գործընթացը շարունակվում է
Գիտություն և Մշակույթ
ՀՀ կառավարությունը, մանկավարժների տարիների աշխատանքն ըստ արժանվույն գնահատելու և խրախուսելու նպատակով, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշման համաձայն, հաստատել էր «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման» կարգը:
Տարակարգ ստացած ուսուցչին ուսումնական հաստատության հատկացված միջոցների հաշվին տրվում է ՀՀ կառավարության սահմանած չափով հավելավճար. առաջին աստիճանի որակավորման տարակարգի համար՝ մանկավարժական դրույքի 10 տոկոսի չափով, երկրորդ աստիճանի համար՝ 20 տոկոսի չափով, երրորդ աստիճանի համար՝ 30 տոկոսի չափով, չորրորդ աստիճանի համար՝ 50 տոկոսի չափով:
Հիշեցնենք, որ տարակարգ ստանալու համար հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տվյալ տարակարգի բնութագրիչներին համապատասխանող ատեստավորված ուսուցիչը պետք է ներկայացնի դիմում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի անունով՝ կցելով համապատասխան փաստաթղթերը:
Համաձայն կարգի՝ ուսումնական հաստատության ուսուցչին տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)