Ալեքսանդր Բաբասյանի երկրորդ հարսանիքը
Հասարակություն
«Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի դերասաններից Ալեքսանդր Բաբասյանի համար 2013-ի հունվարը նշանավորվել է կարեւոր իրադարձությամբ: BRAVO.am-ը պատմել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին նա եւ ընտրյալը՝ Լիլիթը, պսակադրվել են Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Օրերս զույգը հարաբերություններն օրինականացրել է նաեւ զագսում։
«Հունվարի 2-ին մեկնել էինք Մոսկվա՝ կնոջս ծնողների մոտ: Որոշ ժամանակ անց աներոջս հետ որոշեցինք, որ պիտի մեկնենք Եգիպտոս, որտեղ 5-օրյա հանգիստ վայելելուց հետո, կրկին Լիլիթի հայրիկի խորհրդով ու մեր ցանկությամբ, հունվարի 15-ին մեր ամուսնությունը գրանցեցինք Մոսկվայում»,-մեզ հետ զրույցում ասել է Ալեքսանդր Բաբասյանը:
Սերիալային դերասանը նաեւ հետեւյալն է նշել. «Իսկապես գեղեցիկ ու կարեւոր իրադարձություն էր, որին հաջորդեց խնջույքը: Կարելի է ասել' երկրորդ հարսանիքը' առանց հարսանեկան շորի ու կոստյումի»:
Զույգը միջոցառման ներկաներին ուրախացրել է իսպանական պարով. «Բոլոր նրանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառով ներկա չէին մեր հարսանիքին, սա շատ լավ առիթ էր, իսկ ոմանք էլ երկրորդ անգամ մասնակցեցին մեր ուրախությանը»:
Ալեքսանդրը նաեւ հերքել է իր կնոջ՝ երեխայի սպասելու մասին ասեկոսեները։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը