Միհրանը, Արամեն, Սոսը, Հայկոն, Խորենը` հայ ամենասեքսուալ տղամարդիկ
Հասարակություն
BRAVO.am-ը երեկ ներկայացրեց Մարքեթինգի հայկական ասոցիացիայի հարցման արդյունքները, որի շրջանակում մոտ 1000 հարցվող ընտրել է իր կարծիքով ամենասեքսուալ հայտնի հայուհիներին, այսօր հերթն ամենասեքսուալ հայ հայտնի տղամարդկանցն է:
Եվ այսպես, հասարակական կարծիքի հարցման համաձայն` 2012 թվականի ամենասեքսուալ տղամարդ է ճանաչվել երգիչ, «Դժվար ապրուստ» սերիալում Գոռի դերակատար Միհրան Ծառուկյանը:
Ցուցակում աղջիկների սիրելի Միհրան Ծառուկյանին հաջորդում են ոչ պակաս սրտակեր դերասաններ Խորեն Լեւոնյանը եւ Սոս Ջանիբեկյանը: 10-նյակում են հայտնվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երգիչներ Հայկոն եւ Արամեն, հաղորդավարներ Հրաչ Մուրադյանը եւ Ավետ Բարսեղյանը, ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը եւ hումորիստ, երգիչ Արամ MP3-ը:
Պետք չէ անտեսել նաեւ այն փաստը, որ հարցվածների մի ստվար հատված կարծում է, թե վերը թվարկված հայտնիներից եւ ոչ մեկն արժանի չէ ամենասեքսուալի տիտղոսին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը