Արտակ Վարդանյանն աղի բլիթ է կերել և տեսել իր Քրիստինեին
Հասարակություն
Երիտասարդ հաղորդավար Արտակ Վարդանյանի երկրպագուհիներն արդեն հասցրել են կարոտել նրան, քանի որ երկար ժամանակ է, ինչ Արտակը չի երևում էկրաններին: Այդ պատճառով էլ ArmStar.am-ը որոշեց սիրահարների տոնի կապակցությամբ անակնկալ մատուցել Արտակի երկրպագուհիներին և զրուցել սիրված հաղորդավարի հետ:
-Արտա՛կ, ի՞նչ նշանակություն ունի քեզ համար Սուրբ Սարգսի տոնը:
-Սուրբ Սարգսի օրը ևս մեկ անգամ հիշում ես քո սիրուն, գնահատում նրան և կրկնապատկում քո ունեցած մեծ սերը: Երբ սիրահարված չեմ լինում, այս օրը մեծ սեր գտնելու ցանկություն է լինում ինձ մոտ ու սկսում եմ մտածել այդ մասին: Սովորաբար գտնում եմ…(ժպտում է)
-Հավատո՞ւմ ես աղի բլիթի խորհուրդին:
-Եթե լսենք մեր տատիկների ու պապիկների պատմությունները և հավատանք, որ դրանք լեգենդներ չեն, ապա, այո՛, հավատում եմ աղի բլիթին:
-Իսկ երբևէ փորձե՞լ ես այն: Եթե այո, ի՞նչ երազ ես տեսել:
-Ես դեռ աղի բլիթի զորությունը չեմ զգացել: Մի անգամ կերել եմ աղի բլիթ, բայց տեսել եմ իմ շանը՝ Քրիստինեին
-Արդյոք Արտակ Վարդանյանի սիրտը զբաղվա՞ծ է և, առհասարակ, ինչպե՞ս ես պատրաստվում անցկացնել հունվարի 26-ը:
- Իմ սիրտն ազատ է, բայց վստահ եմ, որ հունվարի 26-ին կլուսավորվի իմ օրը, և ես կհանդիպեմ իմ մեծ սիրուն, ում երկար ժամանակ է սպասում եմ ու վստահ եմ' դա կլինի վերջինը…


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը