Սիլվան ու Մարտինը կեսգիշերից առաջ շտապում են հիշեցնել աղի բլիթ ուտելու մասին
Հասարակություն
Ինչպես հայտնի է, վաղը Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը: Իսկ այսօր գիշեր, ըստ ձևավորված ավանդույքի, երիտասարդները համտեսում են աղի բլիթ՝ հուսալով, որ իրենց ծարավը «կստիպի» իրենց ապագա ամուսնուն կամ կնոջը երազում ջուր տալ իրենց:
Մեր երգիչ-երգչուհիները կարծես թե ևս պահպանում են այս ավանդույթը, դրա վառ վկան են կեսգիշերին մոտ նրանց ֆեյսբուքյան էջերում արված գրառումները: Սիլվա Հակոբյանը ավելի շուտ կոչով է դիմել իր ընկերներին և երկրպագուներին.
«Հարգելի միայնակ աղջիկներ և տղաներ:))Շատ եմ ուզում, որ վաղն առավոտյան արթնանամ ու տեսնեմ, որ ձեր ստատուսներում դուք գրել եք այն մասին, որ ձեր երազում տեսել եք ձեր երկրորդ կեսին ու հետևաբար կոչ եմ անում բոլորիդ, որ անպայման աղի բլիթ ուտեք, մի գուցե այս անգամ բաղտը ձեզ ժպտա և վերջապես կողմնորոշվեք ձեր ճակատագրի հարցում... :))
Սեր ու երջանկություն եմ ցանկանում բոլորիդ՝ անկախ ամեն ինչից ... :)»:
Իսկ Մարտին Մկրտչյանը, թեև արդեն ունի սիրելի և այլևս կարիք չունի աղի բլիթ ուտելու, այդուամենայնիվ առիթը օգտագործելով` նոր տեսահոլովակ է թողարկել այս ավանդույթի առթիվ և հետևյալ գրառումն արել իր էջում.
«Շնորհավորում եմ Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ այսօր ձեր ցանկալի անձնվորությունը դառնա օրվա «հիթը»:)
Եվ իմ շնորհավորանքի խոսքն ու մաղթանքը ուզում եմ հղեմ իմ «Աղի Բլիթ» կատակ երգով :)»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը