«Հրապարակ». Խաչիկ Քոքոբելյանը քվեարկելու է Բագրատյանի օգտին
Հայկական Մամուլ
Թեկնածուներից որևէ մեկին չպաշտպանելու «Ազատ դեմոկրատների» որոշումը շատերի համար անակնկալ էր, սպասվում
էր, որ նրանք սատարելու են Հրանտ Բագրատյանին:
Ինչո՞ւ չպաշտպանեցիք ձեր երբեմնի թիմակցին՝ «Հրապարակ»-ը հարցրեց ԱԴ նախագահ Խաչիկ Քոքոբելյանին:
«Խնդիրը հետևյալն էր. մեր կուսակցության համար անչափ էական է Եվրոպական Միությանն անդամակցության խնդիրը, իսկ Հրանտ Բագրատյանը Եվրամիության ինտեգրման կողմնակից է: Մեզ համար ընդունելի է պառլամենտական, իր համար՝ նախագահական կառավարման մոդելը: Եվ, չնայած այս ամենին, ինքս, որպես անհատ, քվեարկելու եմ Բագրատյանի օգտին, ինչով կարողանամ, օգտակար եմ լինելու նրան»: Իսկ ինչպե՞ս է քվեարկելու Ալեքսանդր Արզումանյանը, Քոքոբելյանն ասաց. «Կարծում եմ՝ ինքը ևս»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին