«ՀԺ». Գագիկ Ծառուկյանն այցելել է նախագահական նստավա՞յր
Հայկական Մամուլ
Հայկական ժամանակ»-ի թղթակցին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առաջին օրերին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այցելել է նախագահական նստավայր:
«ՀԺ» թղթակիցը Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին խնդրել է՝ հաստատել կամ հերքել սույն լուրը, վերջինս ասել է, թե դա չի համապատասխանում իրականությանը:
Լավատեղյակ աղբյուրը, սակայն, անձամբ է ականատես եղել, թե ինչպես է Ծառուկյանը մուտք գործում Բաղրամյան 26: Ենթադրվում է, որ Գագիկ Ծառուկյանն իր ծառայություններն է առաջարկել Սերժ Սարգսյանին փետրվարի 18-ին նշանակված ընտրություններում և ինչ-ինչ
պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀԿ և ԲՀԿ առաջնորդների միջև: Նշել ենք, որ այս օրերին էլ բազմաթիվ ԲՀԿ-ականներ պարբերաբար այցելում են ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որտեղ տեղակայված է Սերժ Սարգսյանի գլխավոր նախընտրական շտաբը


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը