Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավոր ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներ Իրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ Volvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնաց Թամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Mix Fight 59 մրցաշար Երևանում Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Փաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են 

«168 ժամ». Հայաստանի 10 ամենահարուստ մարդիկ

Հայկական Մամուլ

Ասում են՝ ուրիշի փողերը հաշվելը լավ բան չէ: Սակայն գաղտնիք չէ նաև, որ հասարակությանը հետաքրքրում է՝ ովքեր են աշխարհի և
իրենց երկրի ամենահարուստ մարդիկ, և որքան է նրանց կարողությունը, գրում է «168 ժամ»-ը: 

Հայաստանում նույնպես այս հարցի պատասխանը շատերը կցանկանային լսել: Սակայն Forbes-ի հայտնի վարկանշային աղյուսակի նման որևէ հետազոտություն Հայաստանում իրականացնել հնարավոր չէ: Forbes-ը ամենահարուստ մարդկանց կարողությունը հաշվարկում է նրանց պատկանող արժեթղթերի բորսայական արժեքի հիման վրա: Հայաստանում դա հնարավոր չէ, որովհետև նախ՝ արժեթղթերի
շուկան կայացած չէ, և երկրորդ՝ Հայաստանում ամենահարուստ մարդիկ գերադասում են իրենց ունեցվածքը գրանցել երրորդ անձանց անունով: Այդ իսկ պատճառով, հավատ չի ներշնչում նաև բարձրաստիճան պետական պաշտոնյաների և պատգամավորների կողմից լրացվող գույքի և եկամուտների հայտարարագիրը: 

Ամենահարուստ մարդիկ այդ ցանկում ներկայանում են որպես աշխատավարձի հույսին մնացած և ունեցվածք չունեցող մարդիկ:

Չնայած պաշտոնական, հավաստի տեղեկությունների բացակայությանը՝ Հայաստանի բնակչությունը սեփական պատկերացումներն ունի մեր երկրի ամենահարուստ մարդկանց և նրանց կարողության մոտավոր չափերի մասին: Ցանկը, որը «168 ժամ»-ը ներկայացնում է, կազմված է հենց սուբյեկտիվ ընկալումների հիման վրա: Այսինքն՝ ստորև ներկայացվողը պարզապես արտացոլում է, թե ում է մեր հասարակությունն ընկալում որպես այդպիսին:

Այս վարկանշային աղյուսակը կազմելու համար թերթը դիմել է հայաստանյան շուրջ 70 փորձագետի, գործարարի և պաշտոնյայի՝ խնդրելով ներկայացնել իրենց կարծիքով 10 ամենահարուստ մարդկանց ցանկը: Թեև մենք խոստացել էինք, որ անվանական չենք հրապարակելու, թե ով ինչպես է պատասխանել այս հարցին, այդուհանդերձ, նրանց մի մասը հրաժարվեց պատասխանել: Ոմանք նշում էին, թե ուրիշի փողերը հաշվելու ցանկություն չունեն, մյուսներն ասում էին, որ տեղեկատվության չեն տիրապետում, երրորդներն էլ
պատասխանից հրաժարվում էին ժամանակի սղության պատճառով:

Ինչևէ, հաջողվել է կարծիքներ հավաքել 57 անձից (ովքեր, ի դեպ, լավ տեղեկացված են Հայաստանի քաղաքական և տնտեսական անցուդարձից) և այդ կարծիքների հիման վրա կազմել այս ցանկը: 10 ամենահարուստ անձանց աղյուսակը կազմվել է գնահատման հետևյալ մեթոդաբանությամբ, հարցման մասնակիցներից յուրաքանչյուրի ուղարկած՝ իր կարծիքով՝ ամենահարուստ 10 անձանց ցանկում առաջին
տեղում նշված գործիչը ստացել է 10 միավոր, երկրորդ տեղում նշվածը՝ 9, և այդպես շարունակ՝ մինչև 1: 

Ընդգծենք, որ հարցման մասնակիցներին թերթն ուղղել է միայն հարցը՝ «Ձեր կարծիքով ովքե՞ր են Հայաստանի 10 ամենահարուստ անձինք»՝ առանց տարբերակներ՝ մարդկանց անուններ առաջարկելու: 

Անվիճելի առաջատարը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: 57 տարբերակներից 52-ում Ռ. Քոչարյանը նշվում է՝ որպես Հայաստանի ամենահարուստ մարդ, մնացած հինգում նրան հատկացվել է երկրորդ տեղը՝ Սերժ Սարգսյանից հետո: Ըստ այդմ, նախկին նախագահը հավաքել է 565 միավոր:

Հիշեցնենք, որ դեռևս 2006 թվականին «Forbes» հանդեսի հայկական տարբերակն իր առաջին և վերջին համարում ներկայացրել էր ՀՀ ամենահարուստ մարդկանց ցանկը՝ առաջին հորիզոնականում ևս ներկայացնելով Ռ. Քոչարյանին: Հայկական Forbes-ը նրա կարողությունը գնահատել էր շուրջ 1 միլիարդ դոլար (ցանկում տեղ էին գտել նաև Դավիթ Հարությունյանի, Երվանդ Զախարյանի, Սերժ Սարգսյանի,
Մաքսային պետական ծառայության պետ Արմեն Ավետիսյանի, Անդրանիկ Մանուկյանի անունները):

Իսկ հետո՝ 2008 թվականից հետո, մամուլում հայտնվեց ռուսական լրատվամիջոցներից մեջբերված մի հոդված, ըստ որի՝ Քոչարյանի հարստությունը գնահատվում էր մոտ 4 միլիարդ դոլար:

Միգուցե սա է պատճառը, որ հասարակական ընկալման մեջ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ամենահարուստ մարդն է:

Հարցման արդյունքներով՝ 2-րդ տեղում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է (511 միավոր): 57 մասնակիցներից 12-ը Ս. Սարգսյանին համարել է Հայաստանի ամենահարուստ մարդը, 38 հոգի՝ երկրորդը, 6 հոգի Սարգսյանին հատկացրել է երրորդ հորիզոնականը, և ընդամենը 1 հոգի նրան վերագրել է 10-րդ տեղը:

Նշենք, որ օրերս ԿԸՀ ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ Սերժ Սարգսյանի դրամական միջոցներն այս պահի դրությամբ կազմում են 108 միլիոն 400 հազար դրամ (շուրջ 267 հազար դոլար):

Ի դեպ, եթե հիմք ընդունենք պաշտոնական հայտարարագրերը, ապա նախագահ Սերժ Սարգսյանը տեղ չի գտնի ամենահարուստ պետական պաշտոնյաների անգամ TOP-20-ում: Օրինակ՝ առնվազն 27 պատգամավորներ, ըստ իրենց հայտարարագրած դրամական միջոցների, ավելի հարուստ են, քան ՀՀ գործող նախագահը:

Ցանկի 3-րդ տեղում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Հարցման մասնակիցները Գ. Ծառուկյանին հիմնականում հատկացրել են 3-րդ տեղը: Նշենք, որ Գ. Ծառուկյանը, ըստ եկամուտների հայտարարագրի, Հայաստանի ամենահարուստ պատգամավորն է. 2012թ. նրա դրամական միջոցները կազմել էին շուրջ 60 միլիոն դոլարին համարժեք դրամ և արտարժույթ:

Ցանկի մյուս մասնակիցներն են Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Խաչատրյանը, Հովիկ Աբրահամյանը, Ռուբեն Հայրապետյանը, Տիգրան Սարգսյանը, Մաքսիմ Հակոբյանը և Խաչատուր Սուքիասյանը:

Նրանցից բացի՝ հարցման մասնակիցները Հայաստանի ամենահարուստ մարդկանց՝ իրենց կազմած տասնյակում նշել են նաև գործարար Հրանտ Վարդանյանի, գործարար Միխայիլ Բաղդասարովի, ԱԺ պատգամավորներ Մհեր Սեդրակյանի, Վարդան Այվազյանի, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, տրանսպորտի և կապի նախկին նախարար (ներկայումս՝ Ուկրաինւսյում ՀՀ դեսպան) Անդրանիկ Մանուկյանի, գործարար Բարսեղ Բեգլարյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի և այլոց անունները:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Թմրանյութ օգտագործած վարորդը հայտնաբերվել է գողացված մեքենայովԵրեխաների աչքի առաջ կրակոցներ արձակելուց հետո՝ Ջիգանի ծնողական իրավունքները կսահմանափակվեն Ուկրաինան սպառե՞լ է իր խաղաքարտերը․ Մելանշոնը հրաժարվում է Ռուսաստանին թշնամի համարել (տեսանյութ) Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են «Իսկանդեր» հրթիռների համար մարտկոցներ արտադրող գործարանի վրաՈստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումը Միրզոյանը և Խերտ Յան Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները Բանակի կրճատումը և Ուկրաինայի չեզոքությունը քննարկման ենթակա չեն. ԶելենսկիՌուսաստանի նկատմամբ ավելի քան 30 հազար պատժամիջոց է սահմանվել. Մեդվեդև Երգիչ Քրիս Բրաունը դատապարտվել է դաժան ծեծի համար Չնայած աննախադեպ ճնշումներին, համատարած հետապնդումներին՝ նշված համայնքներում ստացել ենք մեր քաղաքացիների զգալի աջակցությունը. Իշխան ՍաղաթելյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն
Ամենադիտված